Կրոնշտադտի փողոց (Կրասնի Սուլին)
Կրոնշտադտի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 1000 մետր |
Անվանվել է | Կրոնշտադտ |
Փոստային ինդեքս | 346359 |
Կրոնշտադտի փողոց (ռուս.՝ Кронштадтская улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է «Զինվորական փառքի քաղաք» Կրոնշտադտի անունով։ Սկիզբ է առնում Մագնիտոգորսկի փողոցից և ավարտվում Կունդրյուչյա գետի մոտ։ Երկարությունը 1000 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնի Սուլին քաղաքի Կրոնշտադտի փողոցը սկսվում է Մագնիտոգորսկի փողոցից, հատում է Կրուպսկայայի, Ռոզա Լյուքսեմբուրգի, Լիբկնեխտի փողոցները և, ընթանալով Կունդրյուչյա գետին գրեթե զուգահեռ, ավարտվում նրա ափին։ Փողոցի երկարությունը 1000 մետր է։
Օկտյաբրսկայա փողոցի փոստային դասիչն է՝ 346359։
Փողոցն անվանվել է Ռուսաստանի նավահանգստային քաղաքներից մեկի՝ Կրոնշտադտի պատվին, որը գտնվում է Ֆիննական ծոցում՝ Կոտլին կղզու և հարակից փոքր կղզիների վրա։ 1990 թվականին քաղաքի պատմական կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության» ցուցակում, որպես Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի և շրջակա հուշարձանների մաս։ 2009 թվականին Կրոնշտադտն արժանացել է «Զինվորական փառքի քաղաք» կոչմանը։
Կրոնշտադտի փողոցի սկզբնամասում (թիվ 5) ժամանակին եղել է Անդրեաս առաքյալ եկեղեցին։ Այն կառուցվել է 1872 թվականին Անդրեյ Սուլինի ծոռան՝ Վերա Անդրեևնա Յուդինայի միջոցներով, որը Սուլինների տոհմական տունը զոհաբերել էր Սուլինովսկու գյուղացիական համայնքին՝ այնտեղ սուրբ Անդրեաս առաքյալի անվան եկեղեցի կառուցելու համար։ Եկեղեցին ունեցել է երեք կողմնասեղան։ Գլխավորը նվիրված էր սուրբ Անդրեաս առաքյալին, հարավայինը, որը կառուցվել է 1898 թվականին, հանուն սուրբ Պանտելեիմոնի է, իսկ հյուսիսայինը, որը նույնպես կառուցվել է 1898 թվականին, հանուն Սուրբ Աստվածածնի գովաբանության։
1963 թվականի օգոստոսի 4-ին տաճարը փակվել է և ծիսակատարություններ այնտեղ այլևս չեն անցկացվել, եկեղեցական սպասքն ու սրբապատկերները տեղափոխել են Կազաչի գյուղի Սուրբ Աստվածածնի տաճար։ 1966 թվականին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որից էլ այն քանդվել է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кронштадтская улица в Красном Сулине
- Подробная карта Кронштадтская улица, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кудрявцев В. Андреевская церковь при поселке Сулиновском //Кудрявцев В. Сулинская земля: страницы истории. – Ростов-н/Д, 1999. – с. 134-142
- Сулинский краевед: Историко-культурный ежегодник. Вып. 1. – Красный Сулин, 1996. – с. 11 Мякинченко В. Истоки //Криница. – 2003. – 18 сент.