Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։
Կրոնշտադտի ապստամբություն (ռուս.՝ Кронштадтское восстание), լայնածավալ անհաջող հակաբոլշևիկյան ապստամբություն Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ուշ շրջանում՝ Կրոնշտադտի նավաստիների, զինվորների և քաղաքացիների կողմից՝ Ստեպան Պատրիչենկոյի ղեկավարությամբ։
1905 թվականի ամռանը ուժեղացան հեղափոխական խմորումները Կրոնշտադտի կայազորում, որը պայմանավորված էր այլ կայազորներից ավելի քան 2000 «անհուսալի» նավաստիների և զինվորների համալրմամբ։ 1905 թ.-ի հոկտենբերի 17-ի մանիֆեստի հրապարակման կապակցությամբ, հոկտեմբերի 18-ին ՌՍԴԲԿ Կրոնշտադտի կոմիտեի կոչով տեղի ունեցավ նավաստիների զինվորների և բանվորների հակակառավարական ցույց։ Ցույցեր տեղի ունեցան նաև հոկտեմբերի 24-ին և 25-ին։ Ապստամբությունը սկսվեց տարերայնորեն։ Հոկտեմբերի 26-ին 2-րդ հետևակային գումարտակի զինվորները հրամանատարությանը ներկայացրին իրենց պահանջները, որից հետո կազմակերպեցին ցույց։ Նույն օրը երեկոյան ձերբակալվեց 52 զինվոր։ Նավաստիները և զինվորները փորձեցին ազատել նրանց։ Պահակախմբի հետ ընդհարման ժամանակ մի նավաստի զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին։ Արդեն օրվա վերջին ապստամբությանը մասնակցում էր 3000 նավաստի և 1500 զինվոր։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան Կրոնշտադտը փաստորեն ապստամբների ձեռքում էր։ Սակայն նրանք չունեին կենտրոնացված կազմակերպություն, իսկ փոքրաթիվ բոլշևիկներին չհաջողվեց հաստատել հեղափոխական կարգապահություն։ Հոկտեմբերի 28-ին Կրոնշտադտին մոտեցան ռազմանավեր։ Ձերբակալվեցին 4000 նավաստի և 800 զինվոր։ Տասը նավաստի դատապարտվեց տաժանակիր աշխատանքի, 67-ը՝ տարբեր ժամկետներով բանտարկության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 699)։