Կրիվիչներ (բելառուս․՝ крывічы, kryvičý), արևելա-սլավոնական ցեղային միավորում, որը VI-X դդ. զբաղեցնում էր ընդարձակ տարածություններ Դնեպրի, Վոլգայի և Արևմտյան Դվինայի վերին հոսանքներում, ինչպես նաև Չուդ լճի հարավային ավազանում։ Գլխավոր կենտրոնները՝ Սմոլենսկ, Պոլոցկ, Իզբորսկ։ Կրիվիչների մեջ են մտել բալթիական մի շարք էթնիկական խմբեր։ IX դարի 2-րդ կեսին ներգրավվել են Կիևյան Ռուսիայի կազմում։ Տարեգրության մեջ վերջին անգամ հիշատակվում են 1162-ին։ Մեծ դեր են խաղացել Վոլգայի և Կլյազմայի միջագետքի գաղութացման գործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 690)։