Jump to content

Կվերադառնանք աշնանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվերադառնանք աշնանը
ռուս.՝ Вернёмся осенью
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սիմոնով
Սցենարի հեղինակՎադիմ Տրունին
ԴերակատարներԳեորգի Դրոզդ
ՕպերատորԼև Կոլգանով
ԵրաժշտությունԱլեքսանդր Ժուրբին
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Կվերադառնանք աշնանը» (ռուս.՝ «Вернёмся осенью»), 1979 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է կինոռեժիսոր Ալեքսեյ Սիմոնովը Վադիմ Տրունինի սցենարով «Լենֆիլմ» կինոստուդիայում[2]

Տղամարդկանց մի մեծ խումբ զորակոչվում է բանակ՝ պահուստային եռամսյա հավաքի։ Ճակատագրի բերումով զինկոմիսարիատում հանդիպում են պահեստազորայիններ Պրիվալովը, Ստեցենկոն, Կուզմինը, Վյազովը և Բոգուսլավսկին։ Նրանք բոլորը քառասունն անց են, բոլորն էլ ունեն տարբեր տեսակետներ կյանքի վերաբերյալ, տարբեր մասնագիտություններ և սոցիալական տարբեր կարգավիճակ։ Զինվորական կոմիսարիատի հանձնաժողովից հետո նրանք ընկնում են կապիտան Բաբինովի վաշտ, որտեղ նրանք դառնում են ռազմական մեքենաների վարորդներ։ Առաջին իսկ շարայինի ժամանակ կապիտան Բաբինովը նրանց հիշեցնում է, որ բանակում պետք չէ մտածել, այլ պետք է միայն կատարել հրամանները։ Եվ նաև առաջարկում է հավաքների ժամանակ մոռանալ քաղաքացիական կյանքը և նորից ընտելանալ բանակայինին։ Վերապատրաստումը պահեստազորայիններից պահանջում է խիստ կարգապահություն, սահմանված կարգի պահպանում և նոր գիտելիքների յուրացում։

Որոշ ժամանակ անց վաշտի համար հայտարարվում է ուսումնական տագնապով, և նրանց երթով ուղարկում են տայգա։ Կապիտան Բաբինովը հրամանատարությունից ստանում է ռադիոգրամ, որում հաղորդվում է, որ զորավարժությունների վայրից ոչ հեռու անտառային հրդեհ է բռնկվել, և կրակը հասել է Տամտոր բանվորական ավանին։ Գյուղի մոտ գտնվող լճում երեխաներ կան։ Կրակի օղակը թույլ չի տալիս երեխաներին անվտանգ տեղ տանել։ Կապիտան Բաբինովը դասակի հրամանատար լեյտենանտ Գոլովինին հրաման է տալիս՝ ուղղորդված պայթյունով ճեղքել կրակի օղակը և երեխաներին դուրս բերել վտանգավոր գոտուց։ Գոլովինի դասակին տրվում են երկու կողավոր մեքենաներ, վառելիքի բեռնատար և մի խումբ վարորդներ՝ Վյազովըմ, Պրիվալովը, Ստեցենկոն, Կուզմինը և Բոգուսլավսկին։ Ճանապարհին նրանք վերցնում են բժիշկ Նադյային, որը մեքենայով գնում էր Տամտոր գյուղ, սակայն նրա վարորդը հրաժարվել է անցնել այրվող անտառով։

Հաղթահարելով վտանգները՝ լեյտենանտ Գոլովինի խումբը երեխաներին դուրս է բերում այրվող անտառից։ Ամեն ինչ լավ է ավարտվում։ Երջանիկ պահեստազորայինները հրաժեշտ են տալիս բժիշկ Նադյային։ Կուզմինը նրան սեր է խոստովանում։ Պարզ է դառնում, որ Նադյան նույնպես անտարբեր չէ նրա նկատմամբ։ Ֆիլմի հերոսները վերադառնում են իրենց նախկին քաղաքացիական կյանքին[3]։

  • Գեորգի Դրոզդ – Պրիվալով
  • Օլեգ Կորչիկով – Ստեցենկո
  • Իգոր Վասիլև – Կուզմին
  • Վալենտին Գոլուբենկո – Վյազով
  • Միխայիլ Դանիլով – Բոգուսլավսկի
  • Գենադի Եգորով[4]կապիտան Բաբինով
  • Իրինա ՄիրոշնիչենկոՆադյա
  • Իգոր Մոլոդչինին – լեյտենանտ Գոլովին
  • Յուրի Սոլովյով – զինկոմ
  • Ալեքսեյ Կոժևնիկով – Մաքս
  • Ալեքսանդր Լիպով – մայոր-ուղեկցող
  • Լյուբով Տիշչենկո – Վյազովա
  • Էմանուիլ Լևին – զորակոչիկ
  • Սվետլանա Ակիմովա – Օլյա Պրիվալովա
  • Վալենտինա Պուգաչովա – Աննա Բորիսովնա
  • Օլգա Վոլկովա – Զինա

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Վադիմ Տրունին[5]
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Սիմոնով
  • Բեմադրող օպերատոր՝ Լև Կոլգանով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ժուրբին
  • Բեմադրող նկարիչ՝ Միխայիլ Գերասիմով
  • Երգի տեքստի հեղինակ՝ Դավիթ Սամոյլով
  • Երգը կատարում է՝ Ալեքսանդր Խոչինսկին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կվերադառնանք աշնանը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. Фильм «Вернёмся осенью» в Энциклопедии кино на Академике
  3. «Фильм «Вернёмся осенью»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. Алексей Тремасов Егоров Геннадий Семёнович // Всегда со мною. Архивировано из первоисточника 6 փետրվարի 2020.
  5. «Կվերադառնանք աշնանը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]