Jump to content

Կուրշումլի խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Կուրշումլի խան (մակեդոներեն՝ Куршумли ан) կամ Куршунлу́-хан, թուրքերեն՝ Kurşunlu han), օսմանյան քարվանսարա Սկոպիեի Հին քաղաքում (Հյուսիսային Մակեդոնիա)։ Կառուցվել է 16-րդ դարում[1]։ Գտնվում է Վարդար գետի ձախափին՝ Մակեդոնիայի թանգարանի բակում։ Կառույցը ծառայել է որպես իջևանատուն և բանտ[2]։ Կուրշումլի խանը միջնադարյան այն քիչ կառույցներից է, որ պահպանվել են Սկոպիեի տարածքում[3]։

Մուրշումլի խանը 1963 թվականի երկրաշարժից հետո

Կուրշումլի խանը կառուցվել է 16-րդ դարում, սակայն ճշգրիտ թվականը հայտնի չէ։ Որոշ տեղեկություններով կառույցը մոտ 1550 թվականին կառուցել է Մուսլիհուդին Աբդուլ Հանին, որը հայտնի է նաև Մուեձին Հոձալ Մադինի անունով[4]։

Ենթադրաբար այն կառուցվել է ավելի հին կառույցի տեղում։ Կուրշումլի խանը ծառայել է որպես իջևանատուն․ այստեղ եղել է 100 ձիու համար նախատեսված ձիանոց[5]։ 1787 թվականին շենքը վերածվել է բանտի։ Այստեղ են բանտարկվել բուլղար և մակեդոնացի հեղափոխականները։ 1904-1914 թվականներին շինությունը դարձյալ սկսել են կիրառել որպես հյուրատուն[4]։ Կուրշումլի խանը խիստ վնասվել է 1963 թվականի երկրաշարժի ժամանակ, սակայն հետո վերականգնվել է։ Ներկայումս այն թանգարանի մի մաս է կազմում, որտեղ ցուցադրվում են փորագիր քարեր[4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակի արտաքին տեսքը

Իր ճարտարապետությամբ Կուրշումլի խանը նման է այդ ժամանակաշրջանի օսմանյան այլ քաղաքային քարվանսարաների։ Պատերը կազմում են քառակուսի, իսկ տանիքը բաղկացած է բրգանման գմբեթներից։ Կուրշումլի նշանակում է անագ, ինչը վկայում է այն մասին, որ այս մետաղը սկզբնական շրջանում կիրառվել է տանիքների ծածկերի համար (մեկ այլ տարբերակով տանիքները ծածկվել են արճիճով)[1][2]։ Կուրշումլի խանի կենտրոնական հատվածում ներքին բակն է շարտրվանով, որը շրջապատված է երկհարկ ծածկած սյունաշարերով։ Այս սյունաշարերի հատված են դուրս եկել համարների դռները, որոնցից յուրաքանչյուրում եղել է բուխարի[1]։ Առաջին հարկի շինությունները կիրառվել են որպես պահեստներ, իսկ վերին հարկերը՝ ննջասենյակներ[2]։ Հիմնական բակը կամարով միանում է մեկ այլ բակի, որի շուրջ տեղավորվել են մսուրներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Известия Всесоюзного географического общества, том 90. 1958
  2. 2,0 2,1 2,2 «Kursumli An». Archnet. 2015. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Кънчов, Васил. Град Скопие. Бележки за неговото настояще и минало, в: Избрани произведения, т. II, Издателство Наука и изкуство, София, 1970, С. 12». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 Macedonian Cultural Heritage, Ottoman Monuments, Unesco Office Venice
  5. «Kursumli-An». The place where I live - we investigate its past. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.