Jump to content

Կորունիա դել Կոնդեի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորունիա դել Կոնդեի ամրոց
Castillo de Coruña del Conde
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն41°45′56″ հս․ լ. 03°23′35″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորCoruña del Conde?
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Coruña del Conde Վիքիպահեստում

Կորունիա դել Կոնդեի ամրոց (իսպ.՝ Castillo de Coruña del Conde), ռազմական ամրոց է, որը գտնվում է Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում։ Այն գտնվել է նախկին հռոմեական Կլունիա քաղաքի՝ մոտ լեռնազանգվածի վրա, որը ունեցել է գերիշխող դիրք տարածքի նկատմամբ։ Հսկել է Կաստիլիա տարածաշրջանի հարավային հատվածը, որը ներառում էր Արանդիլլա (իսպ.՝ Arandilla) գետի հովիտը, որի վրա կառուցված երկու հռոմեական կամուրջների վրայով էր անցնում հին ճանապարհը։

Արաբ առաջնոևրդ Ալմանզորի հրամանով ամրոցում սկսում են շինարարական տարբեր աշխատանքներ կատարել, որից առանձնահատուկ ուշադրություն է գրավում գլխավոր աշտարակը, որի առաջին հարկը իրենից ներկայացնում է կամարավոր դարպաս։ Արձանագրությունները, որոնք հնում արվել են աշտարակի վրա, ներկայումս չեն պահպանվել։ Մուսուլման առաջնորդը ամրոցում միշտ թողնում էր իր զորքի մի մասը, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակվում էին տեղացի քրիստոնյաների վրա[1]։

Հռոմեական Կլունիա քաղաքը 900-ական թվականներին արդեն կորցնում է իր դերը տարածքում, քանի որ տեղացիները պաշտպանվելու համար հեռանում էին այնտեղից ավելի ապահով շրջաններ։ Նրանից հեռու՝ գրոհներից պաշպանվելու համար, ավելի հարմար տեղանքում, միջնադարի պայմաններին համապատասխան կառուցվում է Կորունա (իսպ.՝ Coruña) գյուղը։ Ալմանզորի և նրա զորքի հեռանալուց հետո՝ ինչպես և բնորոշ է այդ տարածաշրջանի բնիկներին, Կորունայում նույնպես բնակչությունը սկսում է զբաղվել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Այդ ժողովուրդը ենթարկվում էր արքային, մինչև Ալֆոնսո 9-րդը լիազորությունները տալիս է Խուան Մարտինես դե Լեյվային (իսպ.՝ Juan Martínez de Leiva): Տարածքը դառնում է ՙկռվախնձոր՚ տարբեր ազնվական ընտանիքների համար։ Լորենցո Սուարես դե Մենդոզան (իսպ.՝ Lorenzo Suárez de Mendoza) Էնրիկե 4-րդի (իսպ.՝ Enrique IV) միջոցով ստանում է կոմսի տիտղոս և աջակցում նրան այդ քաղաքական պայքարում։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի երկարավուն տեսք, որը զբաղեցնում է բլրի արևմտյան հատվածը։ Հնում այնտեղ եղել է ավելի հին ամրոց։ Պարիսպը, որը լավ չի պահպանվել, ապահովել էր անվտանգությունը բոլոր չորս կողմերից։ Բլրի անհավասարության պատճառով, պարսպի ամրությունը պահպանվելու համար, փորվել են հատուկ փոսեր։ Ամրոցի որոշ հատվածներում լայնությունը հասել է 22 մետրի, իսկ երկարությունը կրկնակի անգամ ավելի էր։ Ամրոցի այն հատվածը որտեղ պարսպաշարերը ամենամոտն էին, նրա թույլ օղակն էր։ Այդ պատճառով էլ այնտեղ կառուցվել էին աշտարակներ։ Ամրոցի աշտարակները ունեցել են տարբեր տեսք՝ քառակուսի հատակագծով կամ գլանաձև, և իրար նկատմամբ տարբեր բարձրություններ։ Ամրոցի մուտքը գտնվել է հյուսիսային կողմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Castillo de Coruña del Conde en castillosnet.org». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]