Կոսմոպոլիտեն (կոկտեյլ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոսմոպոլիտեն | |
---|---|
Տեսակ | ԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ |
Ենթատեսակ | կոկտեյլ |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Գույն | սուտակի |
Cosmopolitan (cocktail) Վիքիպահեստում |
Կոսմոպոլիտեն կոկտեյլ, ալկոհոլային խմիչք։ Բաղադրության մեջ կա օղի, լիկյոր (ֆր.՝ Triple Sec), կիտրոնի և հաղարջի հյութ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկտեյլը հատուկ ստեղծվել է Absolut Citron օղու համար, որը ուներ կիտրոնի համ։ Ըստ մեկ այլ վարկածի «Կոսմոպոլիտենը» ստեղծել է Չերլի Կուկը կին բարմենը՝ Սաութ Բիչից, Ֆլորիդա։ Նա իր հարցազրույցներից մեկում ասել է, որ այս խմիչքի ստեղծման մասին մտածել է 1985 թվականին, արդեն 70-ական թվականներին այն հայտնի էր գեյ-բարերում։ Նրա տված բաղադրության մեջ «Կոսմոպոլիտենը» այսպիսին էր՝ «Absolut Citron» օղի, նարնջի լիկյոռ, տրիպլ-սեկ, կիտրոնի հյութ Rose’s և մի քիչ հաղարջ՝ վարդագույն գույն տալու համար։ Այս խմիչքը երկար ժամանակ տարածված է եղել գեյ-բարերում։ Միայն 1998 թվականին, երբ դուրս եկավ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալը, որտեղ «Կոսմոպոլիտեն» կոկտեյլը հերոսուհու սիրելի խմիչքն էր, խմիչքը ձեռք բերեց լայն ճանաչում։