Կոպիտ կեր
Արտաքին տեսք
Կոպիտ կեր, 25-45% թաղանթանյութ պարունակող չոր բուսական կերեր։ Կոպիտ կերեր են՝ խոտը, ծղոտը, հարդը, չորացրած ջրիմուռները և այլն։ Դրանք խոտակեր կենդանիների ձմեռային կերային ռացիոնի պարտադիր բաղադրամասերն են։ Կոպիտ կերի խոտն ավելի սննդարար է (100 կգ կորնգանի, առվույտի և այլն խոտը բաղադրում է 50-ից ավել կերամիավոր) և հարուստ է լիարժեք պրոտեինով, հանքային նյութերով, ածխաջրատներով և կարոտինով։ Ռացիոնում կոպիտ կերի քանակը կախված է կենդանու տեսակից, տարիքից և մթերատվությունից։ Կաթնատվության աճին զուգընթաց դրանց բաժինը ռացիոնում պակասեցվում է։ Կաթնատու կովերին կարելի է տալ օրական 5, 5-6, 5 կգ կոպիտ կեր։ Խոտը և ծղոտը պահում են ծածկերի տակ, դեզերով, խոտի պահեստներում և այլուր։ Տեղափոխումը և պահումը դյուրացնելու նպատակով դրանք շատ հաճախ մամլում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 598)։ |