Կոմիտաս Սաֆարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոմիտաս Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | Փետրվարի 25, 1960 |
Ծննդավայր | Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Արագածոտնի մարզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | Բժիշկ |
Կոմիտաս Խաչիկի Սաֆարյան (փետրվարի 25, 1960[1], Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական բժիշկ, գնդապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիտաս Սաֆարյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 25–ին Թալինի շրջանի, գ․ Ներքին Բազմաբերդում։ Նախնիները Սասունից գաղթածներ են։ ԱԺ Պատգամավոր, գրող Խաչիկ Սաֆարյանի ավագ որդին է։ 1985-1994 թթ. աշխատել է տարբեր հիվանդանոցներում, 1994 թ.-ից ՀՀ բանակում[2]
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 - 1985 Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985-1986 Արտենի տեղամասային հիվանդանոցում, թերապևտիկ բաժանմունքի վարիչ
- 1986 -1988 ԽՍՀՄ ԶՈՒ Գնդի բուժկետի պետ (ք․ Վոլոգդա)
- 1988 -1989 Կարմրաշենի ամբուլատորիայի վարիչ
- 1989 -1994 Թալինի շրջանային հիվանդանոցում, թերապևտիկ բաժանմունքի վարիչ
ՀՀ ՊՆ-ում ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 -1998 Կենտրոնական զինվորական հոսպիտալի Թերապևտիկ բաժանմունքի պետ
- 1996 -1998 ՀՀ Կառավարության կողմից ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության ԲՍՓՀ-ի աշխատանքները ստուգող, ժամանակավոր միջգերատեսչական հանձնաժողովի կազմում փորձագետ
- 1998 - 2001 ՀՀ ՊՆ - վերստուգիչ - վերահսկիչ վարչություն Ավագ սպա
- 2001 - 2008 ՀՀ ՊՆ - Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի Նախագահի տեղակալ
- 2008 - 2010 ՀՀ ՊՆ - Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի ԹԱՎ Բաժնի պետ
- 2010 - 2016 ՀՀ ՊՆ - Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի ԹԱՎ Վարչության պետի տեղակալ
Արցախյան հերոսամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990–1994 թվականներին կամավոր մասնակցել է ԼՂՀ պաշտպանությանը։ Մեկնել է (Ստեփանակերտ, Շահումյան ևն) բուժօգնություն է ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին, կազմակերպել վիրավորների տարհանումը[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ
- «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալ
- ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի մեդալ
- ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 2-րդ աստիճանի մեդալ
- ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 3-րդ աստիճանի մեդալ
- ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 4-րդ աստիճանի մեդալ
- ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալ
- ԵԿՄ «Կոտայք գումարտակի» հուշամեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի կազմավորման 70-ամյակի» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=15517
- ↑ 2,0 2,1 Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան։ Վերցված է 2020