Կոմիտաս Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոմիտաս Սաֆարյան
Ծնվել էՓետրվարի 25, 1960
ԾննդավայրՆերքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Արագածոտնի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
ՄասնագիտությունԲժիշկ

Կոմիտաս Խաչիկի Սաֆարյան (փետրվարի 25, 1960(1960-02-25)[1], Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական բժիշկ, գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտաս Սաֆարյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 25–ին Թալինի շրջանի, գ․ Ներքին Բազմաբերդում։ Նախնիները Սասունից գաղթածներ են։ ԱԺ Պատգամավոր, գրող Խաչիկ Սաֆարյանի ավագ որդին է։ 1985-1994 թթ. աշխատել է տարբեր հիվանդանոցներում, 1994 թ.-ից ՀՀ բանակում[2]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985-1986 Արտենի տեղամասային հիվանդանոցում, թերապևտիկ բաժանմունքի վարիչ
  • 1986 -1988 ԽՍՀՄ ԶՈՒ Գնդի բուժկետի պետ (ք․ Վոլոգդա)
  • 1988 -1989 Կարմրաշենի ամբուլատորիայի վարիչ
  • 1989 -1994 Թալինի շրջանային հիվանդանոցում, թերապևտիկ բաժանմունքի վարիչ

ՀՀ ՊՆ-ում ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 -1998 Կենտրոնական զինվորական հոսպիտալի Թերապևտիկ բաժանմունքի պետ
  • 1996 -1998 ՀՀ Կառավարության կողմից ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության ԲՍՓՀ-ի աշխատանքները ստուգող, ժամանակավոր  միջգերատեսչական հանձնաժողովի կազմում փորձագետ
  • 1998 - 2001 ՀՀ ՊՆ - վերստուգիչ - վերահսկիչ վարչություն Ավագ սպա
  • 2001 - 2008 ՀՀ ՊՆ - Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի Նախագահի տեղակալ
  • 2008 - 2010 ՀՀ ՊՆ - Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի ԹԱՎ Բաժնի պետ
  • 2010 - 2016 ՀՀ ՊՆ - Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի ԹԱՎ Վարչության պետի տեղակալ

Արցախյան հերոսամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990–1994 թվականներին կամավոր մասնակցել է ԼՂՀ պաշտպանությանը։ Մեկնել է (Ստեփանակերտ, Շահումյան ևն) բուժօգնություն է ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին, կազմակերպել վիրավորների տարհանումը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի մեդալ
  • ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 2-րդ աստիճանի մեդալ
  • ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 3-րդ աստիճանի մեդալ
  • ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 4-րդ աստիճանի մեդալ
  • ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալ
  • ԵԿՄ «Կոտայք գումարտակի» հուշամեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի կազմավորման 70-ամյակի» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]