Կոկորդիլոսը (հեքիաթ)
Կոկորդիլոսը ռուս.՝ Крокодил | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն և հեքիաթ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Կոռնեյ Չուկովսկի |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1916 |
Կերպարներ | Կոկորդիլոս |
«Կոկորդիլոսը» (ռուս.՝ Крокодил), Կոռնեյ Չուկովսկու բանաստեղծական ոճով գրված մանկական հեքիաթը, հեղինակի առաջին մանկական ստեղծագործությունը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթը գրվել է 1916-1917 թվականներին։ Առաջին անգամ թողարկվել է «Վանյան և կոկորդիլոսը» վերնագրով, որը տեղադրվել է «Նիվա» ամսագրի «Երեխաների համար» հավելվածում։ 1919 թվականին «Կոկորդիլոս Կոկորդիլոսովիչի ճանապարհորդությունները» վերնագրով գիրքը Պետրոսովետ հրատարակչատան կողմից տպագրվել է մեծ տպաքանակով, նկարիչ Ռե-Միի պատկերազարդմամբ և տարածվել է անվճար։
Ստեղծագործությունն իր մեջ արտացոլում է 1905-1907 թվականների հեղափոխության իրադարձությունները[1]։ Հետազոտողները համաձայն են այն հարցում, որ կոկորդիլոսի կերպարի վրա ազդեցություն է ունեցել այդ ժամանակների ամենահանրահայտ «Փողոցով քայլում էր մեծ կոկորդիլոս» երգը, ինչպես նաև` Ֆեոդոր Դոստոևսկու Կոկորդիլոս պատմվածքը [2][3][4]։
Հետագայում հրապարակվել է «Հին, շատ հին հեքիաթ» ենթավերնագրով, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պետրոգրադում տեղի ունեցած իրադարձությունները այքան էլ հասկանալի չէին 1920-ական թվականների երեխաների համար։ Ըստ հեքիաթի նկարաահանվել է «Վանյան և կոկորդիլոսը» մուլտֆիլմը։ Հայտնի է, որ Գրիգորի Բելիխի և Լեոնիդ Պանտելեևի «ՇԿԻԴ հանրապետություն» ստեղծագործության մանկավարժներից մեկը սաների կողմից ստացել է «Կոկորդիլոս Կոկորդիլոսովիչ» մականունը` հեքիաթի չափազանց պաթոսային ընթերցման համար։
«Կոկորդիլոսի» համար Չուկովսուն մամուլում քննադատել են.` քննադատներն այս ստեղծագործության մեջ ակնարկ են տեսել Կոռնիլովյան ապստամբությանը։ «Զվեզդա» պարբերականում հայտնվել է «Что такое „чуковщина“?» վերնագրով հրապարակումը. ըստ հոդվածի հեղինակի դա հակահասարակական երևույթ էր, որը «տրավմատիկ» է անդրադարձել երեխաների վրա։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Петрович Новиков Рохлин. — из серии очерков "Математики за кулисами социализма". Архивировано из первоисточника 15 Մայիսի 2011.
- ↑ Неклюдов, 2011
- ↑ Петровский М. С. Книга о Корнее Чуковском. М., 1966, с. 123
- ↑ Богданов, 2014
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Константин А. Богданов О крокодилах в России. Очерки из истории заимствований и экзотизмов. — Новое Литературное Обозрение, 2014. — С. 331-332.
- Петровский М. С. Крокодил в Петрограде // Книги нашего детства. — М.: Книга, 1986. — С. 7-56. — 288 с. — (Судьбы книг). — 75 000 экз.
- Сергей Неклюдов Городская песня: память детства // Живая старина. — 2011. — № 1. — С. 19-22.