Կյաիկքտիյո պագոդա
Կյաիկքտիյո պագոդա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Պագոդա |
Երկիր | Մյանմա |
Տեղագրություն | Մյանմա, Մոն նահանգ |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական ոճ | բուդդայական |
Գմբեթ | 1 |
Արտաքին գմբեթի բարձրություն | 7,5 մ |
Kyaiktiyo Pagoda Վիքիպահեստում |
Կյաիկքտիյո պա՛գոդա կամ Ոսկե ժայռ, հռչակավոր բուդդայական սրբավայր Մյանմայում՝ Մոն նահանգում։ Դա 7.5 մետր բարձրությամբ փոքր տաճար է։ Կառուցված է 5.5 մետր բարձրությամբ հսկայական գրանիտե ժայռաբեկորի վրա։ Ժայռաբեկորը պատված է ոսկե թիթեղներով։ Կյաիկքտիյոն Մյանմայի երրորդ կարևորագույն տաճարն է՝ Շվեդագոն և Մահամունի պագոդաներից հետո։
Հավատացյալները գտնում են, որ քարը ժայռի վրա են տեղադրել 2 բիրմանական հոգիներ (նատեր)՝ մոտ 2500 տարի առաջ։ Կանանց արգելվում է քաարին ձեռք տալ և գտնվել նրանից մոտ տարածության վրա։ Լեգենդի համաձայն՝ քարի տակ գտնվում է Բուդդայի մազը, որը թույլ չի տալիս քարին ընկնել։
Քարը և տաճարը Կյաիկքտիյո լեռան գագաթին։ Շրջապատված են կրոնական շինությունների համալիրով, կան գիշերելու համար նախատեսված կացարաններ։ Դրանք բացառապես ուխտավորների համար են, և ոչ՝ արտասահմանցի զբոսաշրջիկների։ Բաց թափքով բեռնատար ավտոմեքենաները տեղափոխում են մարդկանց մոտակա Կինպուն քաղաքից մինչև ստորին կետը։ Այդտեղից մինչև գագաթ հետիոտնի ճանապարհ է՝ 3 կմ։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոներեն kyaik նշանակում է «պագոդա», իսկ yo՝ «կրել ճգնավորի գլխի վրա»։ Ithi բառը թարգմանաբար նշանակում է «ճգնավոր»։ Այսպիսով, Kyaik-htiyo (Կյաիկքտիյո) նշանակում է պագոդա՝ ճգնավորի գլխի վրա[1][2]։
Առասպել
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ առասպելի՝ Բուդդան, իր բազմաթիվ այցելություններից մեկի ժամանակ, մազերից մի փունջ տվեց Թաիկ Թայ անունով մի ճգնավորի։ Ճգնավորը, ով խնամքով և անվտանգ պահեց այդ փունջն իր մազերի մեջ, իր հերթին մի փունջ մազ էլ փոխանցեց թագավորին՝ ասելով, որ մազափունջը պետք է ճգնավորի մազերի նման հարդարվի։ Թագավորի հայրը՝ Զավգին, հայտնի ալքիմիկոս էր, ով տղային գերբնական ուժ էր փոխանցել, իսկ նրա մայրը օձ-վիշապ էր։ Վերջիններս ծովի հատակին մի ոսկե ժայռ գտան։ Բուդդիստական աստղագիտության մեջ հայտնի Թավադեինթա երկնքի արքա Թագյամինի օգնությամբ նրանք Կյաիկքտիյոյում ոսկե ժայռը դնելու համար հրաշալի տեղ գտան և կառուցեցին պագոդա, որտեղ պահվում էր մազափունջը։ Հենց այս մազափնջի շնորհիվ է, ըստ առասպելի, որ ժայռը բլրից վայր չի ընկնում։
Նավը, որով տեղափոխվել էր ժայռը, քարացավ։ Այն ևս դարձավ երկրպագության վայր։ Գտնվում է ոսկե ժայռից 900մ հեռավորության վրա և հայտնի է Kyaukthanban պագոդա անվամբ[2][3][4]։
Ըստ առասպելի՝ այն ուխտագնացները, ովքեր Կինպունից (Kinpun) տարին 3 անգամ այստեղ ուխտագնացության կգան, օրհնություն և ճանաչում կստանան[5]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պագոդան գտնվում է Կյաիկտո քաղաքի մոտ, Մոն նահանգում՝ Տանինտարյիի ափի հյուսիսային մասում։ Ոսկե ժայռը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա՝ Կյաիկտիյո բլրի վրա, Յանգոնից 210 կմ հեռավորության վրա[6][7]։ Կյաիկտիյոյի լանջից 16 կմ հեռավորության վրա տեղակայված է Կինպուն գյուղը։ Այն պագոդային ամենամոտ գտնվող բնակավայրն է։ Բլրից դեպի ժայռ տանող ոտքի, ինչպես նաև ավտոճանապարհ կա։ Բլրի գագաթի մոտ 2 առյուծ կա, որոնք հսկում են Կյաիկտիյո պագոդայի մուտքը։ Այս վայրից, որը հայտնի է որպես Յատետաունգ (վերջին կետը փոխադրամիջոցների համար), ուխտագնացներն ստիպված են ոտաբոբիկ մագլցել դեպի Ոսկե ժայռ։ Ըստ մյանմայական ավանդույթի՝ այցելուները պետք է առանց կոշիկների բարձրանան ժայռ[3][4][8][9][10]։ 1999 թվականին կառուցված ճանապարհը, որն ավտոբուսի կանգառից ձգվում է մինչև Յատետաունգ, փոշոտ ճանապարհ է՝ 2 կողմից շրջապատված կիոսկներով։ Այս ճանապարհով ոսկե ժայռ հասնելու համար պահանջվում է մոտ մեկ ժամ (1.2 կմ)[3]։ Կինպուն գյուղից պագոդա տանող արահետը 11 կմ է, և շատ ուխտագնացներ այս արահետով բարձրանալը համարում են իրենց ուխտագնացության ծեսի անբաժանելի մասը[11]։ Կյաիկտիյո պագոդայի հարևանությամբ՝ այլ բլուրների վրա վերջին շրջանում շատ մատուռներ և պագոդաներ են կառուցվել, որոնք ևս արժանանում են ուխտագնացների ուշադրությանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Golden Rock with the Kyaik-htiyo-Pagoda». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ 2,0 2,1 «Kyaik Hti Yo Pagoda». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Reid, Robert; Michael Grosberg (2005). Myanmar (Burma). Lonely Planet. էջեր 147–149. ISBN 1740596951. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Kyaiktiyo:The Golden Rock That Balances on a Hair». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Kyaikhtiyo - The Golden Rock Stupa». News Finder; A Literary favour to world culture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ «The Kyaiktiyo or golden Rock Pagoda». Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ Political situation of Myanmar and its role in the region. Office of Strategic Studies, Ministry of Defence, Union of Myanmar. 2000. էջ 87. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին. «Kyaiktiyo pagoda, now known as Golden Rock, is located on top of Kyaiktiyo hill at about 1100 meters (3600 feet) above sea level, 210 km from Yangon. The pagoda was built over a hair relic»
- ↑ «The Golden Rock with the Kyaik-htiyo-Pagoda». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ Manieri, Ruth A. (2006). The Myanmar Maneuver. AuthorHouse. էջեր 175–176. ISBN 1425932320. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Kyaiktiyo:The Golden Rock That Balances on a Hair». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Myanmar - Kyaiktiyo Pagoda (Golden Rock)». Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կյաիխտիյոյի արգելավայր Արխիվացված 2005-02-18 Wayback Machine (անգլ.)
- Ամենաանհավանական սրբավայրը Մյանմայում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (ռուս.)