«Կլոր տարի» ռուսական անիմացիոն մինի-սերիալ՝ Յուրի Կովալի պատմածի հիման վրա։ Կազմված է 12 մուլտֆիլմներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է տարվա ամիսներից մեկը։ Որոշ սերիաներ հինչյունավորել է Յուրի Կովալը։ Խորհրդանշանի վրա պատկերված է ուրախ կատու (մուլտֆիլմի հիմնական կերպարներից մեկը)։ Ստեղծել են «Մետրոնոմ ֆիլմ» և «Խածկտիկներ» ընկերությունները։ Նախագծի ղեկավարներն են՝ պրոդյուսեր Արսեն Գոտլիբ և մուլտիպլիկատոր՝ Վերոնիկա Ֆյոդրովան։
Դիպլոմային աշխատանքը՝ «Թագավորը մոռանում է», ավարտելուց հետո (2006) Վերոնիկա Ֆյոդրովան որոշում է ստեղծել մի մուլտֆիլմ։ Այդ ժամանակ Յուրի Կովալը պատմում է «Ընկուզյան»-ի մասին և Վերոնիկան հավանում է, ստուդիայի պրոդյուսերը՝ Արսեն Գոտլիբ առաջարկում է սկսել աշխատանքը[1]:2009 և 2010 թվականներին՝ Սուզդալում կազմակերպված անիմացիոն ֆիլմ փառատոնում ՝որոշ սերիաներ ի ցույց ժողովրդի մշակվել են և արժանացել պարգևների:2010 թվականին բոլոր սերիաները մշակվել են և հրատարակվել են DVD-ով[2]։