Կլյազմա
Արտաքին տեսք
Կլյազմա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 686 կմ |
Ավազանի մակերես | 42 500 կմ² |
Ջրի ծախս | 147 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մոսկվայի մարզ |
Գետաբերանի տեղակայում | Օկա |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Vorya?, Նեռլ, Ուվոդ, Տեզա, Լուխ գետ, Շերնա, Սուդոգդա, Ucha?, Կիրժաչ, Պեկշա, Բերյոզկա, Bolshaya Dubna?, Մեծ Լիպնյա, Մեծ Ուշմա, Վերխուլկա, Վոլգա, Վորշա, Վոխնա, Drezna?, Zagryobka?, Իստոկ, Կոլոկշա, Լյուլիխ, Մստյորկա, Mescherikha?, Ներեխտա, Plotnya?, Polya?, Սիլունիխա, Radomlya?, Տորցա, Յուրիկ, Տոյմիգա, Shizhegda?, Սերզուխա, Ուշերկա, Սենգա, Rpen?, Սուվորոշ, Sungir?, Chernavka?, Chernogolovka?, Shalovka?, Շչիտկա, Lavrovka?, Սինեբորկա, Tara?, Lybed' River?, Vyrka?, Burtsevsky Ruchey?, Undolka?, Shalavka?, Chyornaya River?, Veliky? և Ponyri? |
Ջրի մարմիններ | Klyazma Reservoir? |
Երկրամաս | Մոսկվայի մարզ, Վլադիմիրի մարզ, Իվանովոյի մարզ և Նիժնի Նովգորոդի մարզ |
Ջրահավաք | Վոլգայի ավազան |
Կլյազմա (ռուս.՝ Клязьма), գետ Ռուսաստանի եվրոպական մասում, գլխավորապես Մոսկվայի և Վլադիմիրի մարզերում, Օկայի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Մոսկովյան բարձրավայրից։ Երկարությունը 686 կմ է, նավարկելի է գետաբերանից 302 կմ։ Կլյազմայի ափին են Շչոլկովո, Նոգինսկ, Օրեխովո-Զուևո, Վլադիմիր, Կուվրով քաղաքները[1]։
Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին։ Վտակներն են՝ Ուչա, Կիրժաչ, Սուդոգդա։ Օգտագործվում է ջրամատակարարման համար։ Վերին հոսանքը կարգավորվում է Կլյազմայի, Ակուլովսկի, Պեստովսկի ջրամբարներով։ Վերին հոսանքում սնում է Մոսկվայի անվան ջրանցքը։ Նավարկելի է գետաբերանից 120 կմ և Կլյազմայի ջրամբարի շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 262.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 483)։ |