Կլաուդիա Պասկուալ
Կլաուդիա Պասկուալ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1972[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
Քաղաքացիություն | Չիլի |
Կրթություն | Չիլիի համալսարան (2002) և Metropolitan University of Educational Sciences? (1991) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և մարդաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Minister for Women? և Չիլիի Սենատի անդամ |
Կուսակցություն | Չիլիի կոմունիստական կուսակցություն |
Claudia Pascual Վիքիպահեստում |
Կլաուդիա Պասկուալ Գրաու (իսպ.՝ Claudia Pascual Grau, դեկտեմբերի 14, 1972[1], Սանտյագո, Չիլի)[2], չիլիացի սոցիալական մարդաբան և քաղաքական ակտիվիստ, Չիլիի Կոմունիստական կուսակցության անդամ։ 2014 թվականի մարտի 11-ին նշանակվել է Կանանց ազգային ծառայության նախարար-տնօրենի պաշտոնում և դարձել վերջին 41 տարում Կոմունիստական կուսակցության առաջին կին նախարարը[3]։ 2016 թվականի հունիսի 3-ին նա պաշտոնապես նշանակվել է Կանանց և գենդերային հավասարության նախարար[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլաուդիա Պասկուալը 13 տարեկանից եղել է Չիլիի կոմունիստական երիտասարդության և Չիլիի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ, որոնցում եղել է շրջանային քարտուղար, Կենտրոնական կոմիտեի անդամ և կանանց հարցերով ազգային հանձնակատար։
Կլաուդիա Պասկուալը սոցիալական մարդաբանություն է սովորել Չիլիի համալսարանում։ Դասավանդել է Չիլիի տարբեր կրթական հաստատություններում՝ համալսարաններում, արհմիութենական դպրոցներում և կանանց դպրոցներում։ Եղել է Չիլիի համալսարանի ուսանողական հարցերի գրասենյակի թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման կանխարգելման ծրագրի համակարգող[5]։
2001 և 2005 թվականներին նա եղել է Սանտյագոյի շրջանի պատգամավորի թեկնածու, սակայն համապատասխանաբար 3% և 6,5% արդյունքներով երբեք չի ընտրվել[6]։ 2002-2005 թվականներին եղել է Ալեխանդրո Լիպշուցի անվան գիտական ինստիտուտի գործադիր քարտուղարը[6]։
2008 թվականի տեղական ընտրություններում նա զբաղեցնել է երկրորդ տեղը և ընտրվել Սանտյագոյի կոմունայի քաղաքային խորհրդի անդամ։ 2012 թվականի ընտրություններում նա վերընտրվել է։ Մինչև 2014 թվականի մարտի 5-ը եղել է տեղական պատգամավոր[7]։
2014 թվականի հունվարի 24-ին Չիլիի նորընտիր նախագահ Միշել Բաչելետ Կլաուդիա Պասկուալին նշանակել է Կանանց ազգային ծառայության նախարար։ Նա այդ պաշտոնը ստանձնեց որպես առաջին կոմունիստ ակտիվիստը, որը մտել է Չիլիի կառավարություն 1973 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։
2016 թվականի հունիսի 3-ին նախագահ Միշել Բաչելետը Կլաուդիա Պասկուալին նշանակել է Կանանց և գենդերային հավասարության նախարար։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2018 թվականի մարտի 11֊ը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://blogs.cooperativa.cl/opinion/claudia-pascual-grau/
- ↑ Emol.com, Equipo. «El primer gabinete de Michelle Bachelet – Especial de Emol.com». www.emol.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ S.A.P., El Mercurio (2014 թ․ հունվարի 24). «Claudia Pascual, la militante comunista que romperá los 41 años del PC fuera del Gobierno | Emol.com». Emol (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Claudia Pascual, quien fuera integrante de la DBE, liderará el Sernam - Universidad de Chile». www.uchile.cl (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 6,0 6,1 «Claudia Pascual, es la nueva directora del Sernam». Cooperativa.cl (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Perfil en minmujeryeg.cl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Պասկուալ» հոդվածին։ |