Jump to content

Կիտրոնի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիտրոնի օրենք, կամ կիտրոնի օրենքներ, կամ հրաժարման իրավունքի օրենքը հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքը, որը տրամադրում է փոխհատուցում ավտոմեքենաների կամ այլ ապրանքների գնորդներին, երբ վերջիններս հրաժարվում են գնված անորակ ապրանքից և վերադարձնում այն օրենքով սահմանված կարգով։ Չնայած լինում են անորակ ապրանքներ սկսած փոքր էլեկտրական սարքերից մինչև հսկայական սարքավորումները, "կիտրոնի օրենք" եզրույթը սովորաբար վերաբերում է տերություններ ունեցող տրանսպորտային միջոցներին, ինչպիսիք են օրինակ ավտոմեքենաները, բեռնատարները և մոտոցիկլետները։

Օրենքը իր կիրառությունը մեկնարկեց 1975 թվականին և վերաբերում էր բոլոր նահանգների քաղաքացիներին։ Ամեն մի նահանգի "կիտրոնի օրենքը" ունի իր յուրահատկությունները, բացի այդ օրենքը կարող է ընդգրկել սպառման ժամկետից դուրս գտնվող ապրանքներին։ "Կիտրոնի օրենք" անվանումը հավաքական մի անուն է, մինչդեռ ամեն մի նահանգ ունի համապատասխան անվանումով անուն։

Գոյություն ունեն երաշխիքի երկու տեսակ։ Արագ տրամադրվող փոխհատուցումը իրենից ներկայացնում է գրավոր դիմում, որը լրացնում է սպառողը և որը տրամադրվում է արտադրողի կողմից օգտագործման ուղեցույցի հետ մեկտեղ։ Ներքուստ, կամ ենթադրվող, երաշխիքը ավելի լայն հասկացություն է։ Այն ապահովում է գնորդի կամ սպառողի իրավունքը առ այն, որ մանրածախ ապրանքը պետք է ունենա նվազագույն նորմեր, որոնց շնորհիվ ապրանքը օգտագործման պիտանի է։ Երկու դեպքում էլ արտադրողը կամ ծառայություն մատուցողը պատավոր է շտկել թերությունը կամ փոխարինի ապրանքը, կամ փոխհատուցի գինը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]