Կիպրոս Իբոտի |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Բույսեր
|
Կարգ
|
Բոգածաղկավորներ
|
Ընտանիք
|
Ձիթազգիներ
|
Ցեղ
|
Կիպրոս
|
Տեսակ
|
Կիպրոս Իբոտի
|
|
Լատիներեն անվանում |
Ligustrum ovalifolium
|
Հատուկ պահպանություն |
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Կիպրոս Իբոտի (լատին․՝ Ligustrum ovalifolium), ձիթազգիների ընտանիքի, Կիպրոս ցեղի բույս։
Մշտադալար փոքր ծառ է մինչև 10 մ բարձրությամբ։ Բնի տրամագիծը հասնում է մինչև 1 մետրի։ Ճյուղերը մերկ են, ծածկված ոսպնյակներով։ Ընձյուղները կտրվածքում կլորավուն են կամ թույլ քառանկյուն, մերկ, մոխրագույն։ Տերևները լայն ձվաձևից մինչև օվալաձև են, հազվադեպ՝ համարյա շեղանկյունաձև և կլորավուն, 3-7 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, կիսակաշվեկերպ, վերևի մասում սեղմված, սրածայր, լայն-սեպաձև հիմքով, ներքևի կողմից կապտավուն կամ դեղնականաչ, 3-5 սմ երկարությամբ մերկ տերևակոթուններով։ Ծաղկաբույլերը գագաթնային են կամ ծոցային, բրգաձև, 5-10 սմ երկարությամբ և 3-6 սմ լայնությամբ, մազմզուկապատ առանցքով։ Ծաղիկները կրեմասպիտակ են, համարյա նստադիր, անդուր հոտով։ Պսակի խողովակը գլանաձև է, վերևի մասում լայնացած, բաժակից 3 անգամ երկար, պսակի մասերը 2-3 անգամ կարճ են խողովակից և հետ են ոլորված։ Փոշեպարկերը դուրս են գալիս պսակաթերթիկների վրա։ Պտուղը սև է, կլորավուն 0,5-0,7 սմ տրամագծով։ Ծաղկում է հուլիսին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։
Տարածված է Ճապոնիայի միջին և հարավային շրջաններում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ոսկեգույն-խայտաբղետ, դեղին, դեղնավուն
եզրերով, վարդագույն, սպիտակ խայտաբղետ և ոսկեդեղին խալավոր տերևներով։
Մեր հանրապետությունում հաջողությամբ է աճում ցածրադիր շրջաններում, որտեղ համեմատաբար ցուրտ ձմռան դեպքում տերևները թափվում են։
Երևանի պայմաններում վերերկրյա զանգվածը ամբողջովին ցրտահարվում է և հաջորդ տարի սաղարթը վերականգնվում է, սակայն հազվադեպ է ծաղկում։ Ամենուրեք թփանման տեսք ունի[1]։