Կիպրոս Իբոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիպրոս Իբոտի
Ligustrum ovalifolium.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Կիպրոս
Տեսակ Կիպրոս Իբոտի
Լատիներեն անվանում
Ligustrum ovalifolium


Կիպրոս Իբոտի (լատ.՝ Ligustrum ovalifolium), ձիթազգիների ընտանիքի, Կիպրոս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար փոքր ծառ է մինչև 10 մ բարձրությամբ։ Բնի տրամագիծը հասնում է մինչև 1 մետրի։ Ճյուղերը մերկ են, ծածկված ոսպնյակներով։ Ընձյուղները կտրվածքում կլորավուն են կամ թույլ քառանկյուն, մերկ, մոխրագույն։ Տերևները լայն ձվաձևից մինչև օվալաձև են, հազվադեպ՝ համարյա շեղանկյունաձև և կլորավուն, 3-7 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, կիսակաշվեկերպ, վերևի մասում սեղմված, սրածայր, լայն-սեպաձև հիմքով, ներքևի կողմից կապտավուն կամ դեղնականաչ, 3-5 սմ երկարությամբ մերկ տերևակոթուններով։ Ծաղկաբույլերը գագաթնային են կամ ծոցային, բրգաձև, 5-10 սմ երկարությամբ և 3-6 սմ լայնությամբ, մազմզուկապատ առանցքով։ Ծաղիկները կրեմասպիտակ են, համարյա նստադիր, անդուր հոտով։ Պսակի խողովակը գլանաձև է, վերևի մասում լայնացած, բաժակից 3 անգամ երկար, պսակի մասերը 2-3 անգամ կարճ են խողովակից և հետ են ոլորված։ Փոշեպարկերը դուրս են գալիս պսակաթերթիկների վրա։ Պտուղը սև է, կլորավուն 0,5-0,7 սմ տրամագծով։ Ծաղկում է հուլիսին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայի միջին և հարավային շրջաններում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ոսկեգույն-խայտաբղետ, դեղին, դեղնավուն եզրերով, վարդագույն, սպիտակ խայտաբղետ և ոսկեդեղին խալավոր տերևներով։

Մեր հանրապետությունում հաջողությամբ է աճում ցածրադիր շրջաններում, որտեղ համեմատաբար ցուրտ ձմռան դեպքում տերևները թափվում են։

Երևանի պայմաններում վերերկրյա զանգվածը ամբողջովին ցրտահարվում է և հաջորդ տարի սաղարթը վերականգնվում է, սակայն հազվադեպ է ծաղկում։ Ամենուրեք թփանման տեսք ունի[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 257։