Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Կինոնկարահանման ապարատ, որոշակի ժամանակահատվածներում կինոժապավենի վրա օբյեկտները նկարահանող ապարատ, նկարահանումը կատարվում է հաջորդական պատկերումների (կինոկադրերի) տեսքով, որոնք օգտագործվում են կինոնկարի ստեղծման համար։
Կինոապարատը կազմված է հետևյալ մասերից.
Նկարահանման օբյեկտիվ
Հայելային փական
Կոլեկտիվային ոսպնյակ
Հայելի
Դիտոց-խոշորացույց
Մատուցման կասետ,
Ատամնավոր ձգող թմբուկ
Վերևի օղակ
Կադրի պատուհան
Կինոնկարի կանալ
Թռիչքի մեխանիզմ
Ներքևի օղակ
Պահող ատամնավոր թմբուկ
Ընդունող կասետ
Կինոնկարահանման ապարատի օպտիկական մասը բաղկացած է նկարահանման օբյեկտիվից և դիտոցային համակարգից։ Հայելային Կինոնկարահանման ապարատում լույսիճառագայթներըհայելիով և հայելային փականով ուղղվում են դիտոց-խոշորացույցի վրա, որի միջոցով դիտվող պատկերը ստացվում է կոլեկտիվ ոսպնյակի հարթ փայլատ մակերևույթի վրա։ Կինոնկարահանման ապարատը կարող է ունենալ մեկ մշտական օբյեկտիվ (իրանի մեջ ամրացված) կամ տարբեր կիզակետային հեռավորություններով փոխովի օբյեկտիվների հավաքածու։ Կինոնկարահանման ապարատի մեխանիկական մասը բաղկացած է ժապավենաձիգ մեխանիզմից, հաղորդակից և փականից։ Ըստ նշանակման և կոնստրուկտիվ առանձնահատկությունների, կինոնկարահանման ապարատները լինում են ձեռքի և ստացիոնար։ Տարբերում են նաև սինխրոն, ճշգրիտ, մասնագիտացված, սիրողական և հատուկ կինոնկարահանման ապարատներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 436)։