Խոշորացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասարակ խոշորացույց

Խոշորացույց, աչքով վատ տեսանելի օբյեկտների դիտման օպտիկական սարք։ Օբյեկտը տեղավորում են խոշորացույցի կիզակետային հեռավորությունից աննշան փոքր հեռավորության վրա։ Խոշորացույցով անցնող և աչքի մեջ բեկվող ճառագայթները ցանցաթաղանթի վրա հավաքվում են ավելի մեծ անկյան տակ, քան խոշորացույցի բացակայության դեպքում։ Դրանով է բացատրվում սարքի խոշորացնող հատկությունը։

Խոշորացում է կոչվում հարաբերությունը, որտեղ

  • α'-ը այն անկյունն է, որով երևում է պատկերն աչքի բիբի կենտրոնից,
  • α-ն՝ այն անկյունը, որով երևում է լավագույն տեսողության հեռավորության (D=0, 25 մ) վրա գտնվող առարկան,
  • իսկ F-ը կիզակետային հեռավորությունն է։

Պարզագույն խոշորացույցը փոքր խոշորացումով (~2-3) հավաքող ոսպնյակ է։ Միջին խոշորացում (4 - 10) ստանալու համար կիրառվում են 2 կամ 3 ոսպնյակներից կազմված համակարգեր։ Լինում է նաև չափիչ խոշորացույց՝ օբյեկտի գծային չափերի որոշման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png