Կիմ Հոնգ Դո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Հոնգ Դո
կորեերեն՝ 김홍도
Ծնվել է1745[1][2][3][…]
ԾննդավայրԱնսան, Գյոնգի, Հարավային Կորեա
Վախճանվել է1806[1]
ԱզգությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՔաղաքացիությունԿորեացիներ
Մասնագիտություն

նկարիչ և վայելչագրության

մասնագետ
Պաշտոնպալատական նկարիչ
 Kim Hong-do Վիքիպահեստում

Կիմ Հոնգ Դո (հայտնի է նաև որպես Թանվոն, հանգըլ՝ 김홍도, 1745[1][2][3][…], Անսան, Գյոնգի, Հարավային Կորեա - 1806[1]), կորեացի նկարիչ և վայելչագրության մասնագետ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Հոնգ Դոն մեծացել է Հարավային Կորեայի Անսան քաղաքում։ Այստեղ, ժամանակի հայտնի վարպետ Գանգ սե Հվանի մոտ սովորել է գեղագրության արվեստը։ Ընդունվել է թագավորական պաշտոնական ծառայության, դառնալով Տոհվասո ակադեմիայի անդամ։ Այնուհետև դարձել է թագավորական պալատի նկարիչ։ 1771 թվականին նա նկարում է Կորեայի թագավորի Չոնջոյի դիմանկարը։ 1788 թվականին նա մեկնում է Կորեայի մշակութային կենտրոն՝ Անդոն։ Ավելի ուշ ապրում է Կիմ լեռներում, որտեղ էլ շատ նկարներ է նկարել։ Թանվոնը եղել է կորեացի առաջին նկարիչ, ով իր նկարբերից մեծամասնությունում պատկերել է ժամանակակից կորեկան հասարակության կյանքից առօրեկան տեսարաններմ, որոնք կատարման տեսանկյունից մոտ են 17-18-րդ դարերի հոլանդացի վարպետների գլուխգործոցներին։ Թանվոնի նկարը, որը պատկերում է աստվածների խորհուրդը, 1971 թվականին ներառվել է կորեական ազգային հարցտությունների ցանկում (համար 139)։

Հևոնի և Օվոնի հետ միասին Թանվոնը կազմում է «Երեք Վոներ» կորեական նկարիչների խումբը։ Օվոնի և 15-րդ դարի վարպետ Ան Գյոնի հետ միասին մտնում է Կորեայի նշանակալից գեղանկարիչների եռանկյունու մեջ։ Անսան քաղաքում նրա անունով է կոչվում շրջաննեից մեկը, այնտեղ նաև ամեն տարի անցկացվում է արվեստների փառատոն՝ «Danwon Art Festival»:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Հոնգ Դոն մահացել է մենակության ու աղքատության մեջ, թեև նկարչի մահվան տարին հայտնի չէ։ Տարբեր աղբյուրներում տարբեր է գրված։ Կա աղբյուր, ըստ որի նա մահացել է 1806 թվականին[4], կան նաև աղբյուրներ, որ մահացել է մոտ 1810 թվականին[5] և 1814 թվականից հետո[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 The Stuttgart Database of Scientific Illustrators 1450–1950
  4. Chansol (2015). «Danwon Kim Hong-do». Chansol Gallery. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Britannica. http://preview.britannica.co.kr/bol/topic.asp?article_id=b03g2103b Արխիվացված 2013-12-03 Wayback Machine
  6. Turner, Jane (2003). Grove Dictionary of Art. Oxford University Press, US. էջ 32600. ISBN 978-0-1951-7068-9.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pratt, Keith L.; Rutt, Richard; Hoare, James E. (1999). Korea, A Historical and Cultural Dictionary. Durham East Asia Series. Routledge. էջ 568. ISBN 978-0-7007-0463-7.
  • Turner, Jane (2003). Grove Dictionary of Art. Oxford University Press, US. էջ 32600. ISBN 978-0-1951-7068-9.
  • «The Life and Art of Kim Hong-do»։ National Museum of Korea։