Կեռլավերոկի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեռլավերոկի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և հնագիտական հուշարձան
Վարչական միավորԴամֆրիս ընդ Գալոուեյ
Երկիր Միացյալ Թագավորություն
Համալիրի մասCaerlaverock Castle and Old Castle,castles,courtyards and harbour?
Կառուցված1300
ԿառուցողՄաքսվել տոհմ
ՊատվիրողClan Maxwell?
Շինանյութավազաքար[1]
Բացման օրXIII-րդ դարի վերջ
Ավերվել է1640-ին (մասամբ)
Փոխարինել էOld Caerlaverock Castle?[2]
Ընթացիկ վիճակՄասամբ քանդված է
Ընթացիկ
սեփականատեր
Պատմական Շոտլանդիա (ՊՇ)
Վերահսկվում էHistoric Environment Scotland?
ԻրադարձություններՊաշարվել է 1300-ին
Կայքhistoric-scotland.gov.uk/propertyresults/propertyoverview.htm?PropID=PL_047&PropName=Caerlaverock%2520Castle
Քարտեզ
Քարտեզ
 Caerlaverock Castle Վիքիպահեստում

Կեռլավերոկի ամրոց, եռանկյունաձև ամրոց, կառուցվել է XIII դարում Մաքսվել տոհմի կողմից։ Ամրոցը տեղակայված է Շոտլանդիայի հարավային մասում։ Կեռլավերոկը Մաքսվելի ընտանիքի ամրոցն էր XIII-XVII դարերը, երբ դեռ ամրոցը չէին լքել։ Շոտլանդական անկախության պատերազմի ժամանակ ամրոցը պաշարվել էր անգլիացիների կողմից ու այդ ընթացքում ավերվել է և վերանորոգվել է XIV, XV դարերում։ Ամրոցը վերջին անգամ պաշարվել է 1640 թվականին և դրանից հետո լքվել է։ Չնայած նրան, որ այն քանդվել և վերակառուցվել է մի քանի անգամ դեռ պահպանել է իր սկզբնական եռանկյունաձև տեսքը։ Կեռլավերոկի ամրոցը կառուցվել է նրա համար, որպեսզի կառավարեին առևտուրը վաղ ժամանակներում[3]։

Այսօր ամրոցը հսկվում է Պատմական Շոտլանդիայի կողմից և համարվում է Շոտլադիայի տեսարշան վայրերից մեկը։

Պատկանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցողների պատմությունը կարելի է սկսել Անդվինից և իր որդի՝ Մաքուսից, XI դարում։ Մաքուսը իր անունը տվեց Մաքսվելի բարոնությանը։ Իր թոռնիկը՝ Ջոն դը Մաքսվելը, եղել է Կեռլավերոկի առաջին Մաքսվելի լորդը։ Մաքսվելի բարոններին Կեռլավերոկը փոխանցվում էր արական գծով։ Ռոբերտ դը Մաքսվելը 1409 թվականին վերակառուցեց ամրոցը և ժառանգեց Հերբերտ Մքսվելին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեռլավերոկի ամրոցի հին պատկերը

Առաջին հիշատակումները Կեռլավերոկի մասին եղել է 1220 թվականին և նկարագրվում էր, ինչպես փայտյա բերդ, ներկա ամրոցից դեպի հարավ 200 մետրի վրա։ Ինչ-որ պատճառով 1270 թվականին բերդը լքվում է և կառուցվում է նույն անունով ամրոց։ Ամրոցի հիմնադիր Հերբերտ Մաքսվելը եղել է Շոտլանդիայի ամենաազդեցիկ տոհմից։

1296 թվականին Էդուարդ Առաջինը՝ Անգլիայի թագավորը, գրավում է Շոտլանդիան և ստիպում իրենց ենթարկվել իրեն։ Ենթարկվողների մեջ էին Հերմերտ Մաքսվելը և իր որդի Ջոնը։ Շոտլանդացիները ապստամբեցին։ 1300 թվականին Էդուարդ Առաջինը ներխուժեց Գալուեյ՝ պաշտպանության կենտրոններից մեկը, և այնտեղ թափեց իր զայրույթը։

Էդուարդի զորքը կազմված էր 87 ասպետներից և 3000 զինվորներից։ Պաշարումը երկար չտևեց, շուտով Մաքսվելը և իր 60 հեգանոց զորքը գերի ընգան։ Ամրոցը գտնվում էր անգլիացիների ձեռքը մինչև 1312 թվականը, երբ ամրոցի պահապանը Հերբերտ Մաքսվելի բարեկամներ, ինքը՝ պարոն Յուստաս Մաքսվելն էր, ով ենթարկվում էր երկու տանտերերի 1312 թվականին ենթարկվում էր նաև շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսին։

Կեռլավերոկի ամրոցի հատակագիծը

Բրյուսի մահից հետո՝ 1329 թվականին, թագը ժառանգեց իր անչափահաա որդին Դեվիդ երկրորդը և շոտլադիայում կրկին սկսվեց պայքար իշխանության համար։ Պարոն Յուստասը միանգամից անցավ Էդուարդ Բալիոլիայի կողմը, ով ուզում էր գահից հանել Բրյուսին։ 1332 թվականին պարոն Յուստասը վերականգնեց Կեռլավերոկը և հանձնեց Բալիոլիայի ձեռքը։

XV-րդ դարում ամրոցը մասամբ վերակառուցվեց Հերբերտ Մաքսվելի, Մաքսվելի առաջին լորդի և իր որդի՝ Ռոբերտի, Մաքսվելի երկրորդ լորդի կողմից։ XVI-րդ դարում Կեռլավերոկը կրկին դառնում է Ամգլիայի և Շոտլանդիայի հակամարտության կենտրոնը։ 1542 թվականին անգլիացիների դեմ ճակատամարտից առաջ ամրոց այցելում է Ջեյմս V: Այդ ճակատամարտում շոտլանդացիները կրում են ջախջախիչ պարտություն, իսկ անգլիացիները գերի են վերցնում Մաքսվելի հինգերորդ լորդ` Ռոմերտին։ Շուտով ինքը ազատվում է, բայց 1544-ին անգլիացիները կրկին ձերբակալում են իրեն և գրավում ամրոցը։

Մեկ տարի անց շոտլանդացիներին հաջողվում է հետ վերցնել ամրոցը։ Հայտնի է որ 1593-ին ամրոցի տերը Ռոբերտ, Մաքսվելի ութերորդ լորդն էր:1603 թվականին շոտլանդացի թագավոր Ջեյմս VI բարձրանում է անգլիայի գահին և հարյուրամյա պատերազմից հետո տիրում է խաղաղություն։

XVIII-րդ դարի վերջում ամրոցը դարձավ Շոտլանդիայի տեսարշան վայրերից մեկը։

Պահպանվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեռլավերոկի ամրոցը 1900-ին

Կեռլավերոկի ամրոցը պաշտպանված է բնության հատկանիշների կողմից (օրինակ՝ ծառերի) կողմից[4] Այս տեղը համարվում է կարևոր ձմեռելու տեղ ջրալողաց և ճահճային թռչունների համար[5]։

Մշակութային հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծուղակ հարսի համար» ֆիլմի հատված նկարահանվել է այս ամրոցում[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիֆորդ, Ջոն (1996). Դամֆրիս և Գալովեյ. Յալե Շոտլանդիայի շինությունները. ISBN 0-300-09671-2.
  • Նիկոլաս, Նիկոլաս Հարիս, ed. (1828). Կեռլավերոկի շրջափակումը. Լոնդոն: Ջ. Բ. Նիկոլաս և Սոն.
  • Օնիլ, Բ. Հ. Սբ. Ջ. (1967). Կեռլավերոկի ամրոցի պաշտոնական ուղեցույց. HMSO.
  • Վիլսոն, Դավիթ; Հարսթ, Ջոն Գ. (1957). «Միջնադարյան Բրիտանիան 1956-ին» (PDF). Միջնադարյան հնէաբանություն. 1. doi:10.5284/1000320.(չաշխատող հղում)
  • Վիլսոն, Դավիթ Մ.; Հարսթ, Ջոն Գ. (1959). «Միջնադարյան Բրիտանիան 1958-ին» (PDF). Միջնադարյան հնէաբանություն. 3. doi:10.5284/1000320.(չաշխատող հղում)
  • Վրայթ, Թոմաս, ed. (1864). Իշխանների, Բարոնների և ասպետների դերը Կեռլավերոկի շրջափակման ժամանակ 1300 թվականին. Լոնդոն: Ջոն Քամդեն Հոթեն.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. MacIvor I., Gallagher D., Laing L., Gabra-Saunders T., Haggarty G., Hurst-Vose R., Holmes N. M. M., Ruckley N. A., Caldwell D. Excavations at Caerlaverock Castle, 1955–66 // Archaeol. J. / H. Williams, L. Shillito, M. Gardiner, P. OttawayRAI, Taylor & Francis, 1999. — Vol. 156, Iss. 1. — P. 143—245. — ISSN 0066-5983; 2373-2288doi:10.1080/00665983.1999.11078906
  2. https://canmore.org.uk/site/66101/old-caerlaverock-castle
  3. «Caerlaverock Castle». CANMORE. Royal Commission on the Ancient and Historical Monuments of Scotland. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  4. «The Special Qualities of the Nith Estuary National Scenic Area». The special qualities of the National Scenic Areas. SNH Commissioned Report No.374. Scottish Natural Heritage. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Caerlaverock». Scotland's National Nature Reserves. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Film quiz: can you identify the Scottish location doubles?». The Herald. 2012 թ․ փետրվարի 14. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռլավերոկի ամրոց» հոդվածին։