Կենտրոնական հանրախանութ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական հանրախանութ
Տեսակհանրախանութ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1910
Քարտեզ
Քարտեզ

Կենտրոնական հանրախանութ (ռուս.՝ Центральный универмаг), շենք, որը գտնվում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Բոլշայա Սադովայա փողոց, 46/30 հասցեում[1]։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է համաձայն Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 որոշման (Ռոստովի մարզի ղեկավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 495 որոշման խմբագրմամբ)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, որտեղ գտնվում է Ռոստովի կենտրոնական հանրախանութը, 20-րդ դարի սկզբին քաղաքում հայտնի էր որպես Գ. Գ. Պուստովոյտովի առևտրի տուն[2]` նավատիրոջ և բարերարի ազգանունով, որի միջոցներով տունը կառուցվել է 1910 թվականին[2]։ Շինարարությունն իրականացվել է ճարտարապետ Ե. Մ. Գուլինի նախագծով։ Առևտրի տունը գտնվում էր քաղաքի պատմական մասում, երկու հիմնական մայրուղիների` Բոլշայա Սադովայա փողոցի և Բուդյոննու պողոտայի խաչմերուկում[3]։

Հենց սկզբից հայտնի էր, որ այդ տունը հանձնվելու է վարձակալությամբ[4] տարբեր հաստատությունների ու հիմնարկների կարիքների համար։ Շինությունում գործում էին «Լոնդոն» և «Կենտրոնական» հյուրանոցները, Ա. Գիրշտեյնի զարդերի և ժամացույցների խանութը։ Ռոստովի հանրախանութի հին մասում «Պրովոդնիկ» ընկերության մասնաճյուղն էր, որի կենտրոնական գրասենյակը գտնվում էր Ռիգայում[4]։

Խորհրդային տարիներին տանը գործել է Հյուսիսկովկասյան համալսարանի գիտական գրադարանը։ 1940-ական թվականներին այն քանդվել է և վերականգնվել 1949 թվականին ճարտարապետներ Պ. Ս. Կալաշնիկովի և Գ. Ա. Պետրովի նախագծերով։ 1965 թվականին հայտնվել է լրացուցիչ թև ճարտարապետ Լիխոբաբինի նախագծով[4]։

21-րդ դարում Պուստովայտովի նախկին առևտրի տան տարածքում գտնվում է Ռոստովի կենտրոնական հանրախանութը[3], որի ընդհանուր մակերեսը ավելի քան 4000 քառակուսի մետր է։ Իրականացվել է հանրախանութի վերակառուցում, պահեստային տարածքների հաշվին ավելացել է մակերեսը, շահագործման են հանձնվել լրացուցիչ տարածքներ[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցված է մոդեռն ոճով[1]` այդ ոճին բնորոշ պատուհանային տարրերով[4]։ Շենքում կան զրոյական, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ հարկեր[1]։ Շինարարության պահին սա ամենամեծ շինություններից մեկն էր քաղաքում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 О Компании//Сайт Центрального универмага
  2. 2,0 2,1 2,2 Перечень объектов культурного наследия регионального значения г. Ростова-на-Дону//Официальный портал Правительства Ростовской области
  3. 3,0 3,1 3,2 «Торговый дом Г. Г. Пустовойтова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Архитектура стиля «Модерн»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]