Կենաց լեռներ, Կենաց լեռնաշղթա, Կենացյուրտ, Կենցայուրտ, ՀայաստանիՏավուշի մարզում։ Միափորի լեռների հյուսիսային ճյուղավորություններից, Վարագաջուր ու Տավուշ գետերի ջրաբաժանը։ Ամենաբարձր գագաթը Կենացսար (2139 մ), երկարությունը 42 կմ[2][3]։ Սկսվում է Միափոր գագաթից և ձգվում է հյուսիս-արևելքի ուղղությամբ։ Ծալքաբեկորավոր, էրոզային տեղատարումային լեռնաշղթա է։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարագագետնային է։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 69 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 361)։