Կարստ (սարավանդ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարստ (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/LLanos-de-Libar_polje.jpg/220px-LLanos-de-Libar_polje.jpg)
Կարստ, Կրաu (սլովեն.՝ Kras, իտալ.՝ Carso), կրաքարային սարավանդ Սլովենիայի հարավարևմտյան և Իտալիայի հյուսիս-արևելյան սահմանների մոտ, Իստրիա թերակղզուց հյուսիս։ Բարձրությունը՝ 643 մ (Տրստել լեռ)։ Զարգացած է կարստային ռելիեֆը։ Մակերեսային հոսքը և բուսածածկը գրեթե բացակայում է։ Գետահովտային արգավանդ հողերում մշակում են խաղող։ Այստեղ է գտնվում աշխարհի նշանավոր Պոստոյնսկա-Յամա քարայրը։ Պոստոյնա քաղաքում է գտնվում քարայրերի ուսումնասիրման ինստիտուտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 348)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարստ (սարավանդ)» հոդվածին։ |
|