Jump to content

Կարմեն (ֆիլմ, 2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն (ֆիլմ, 2003)
կինոնկար Խմբագրել Wikidata
Հիման վրաԿարմեն Խմբագրել Wikidata
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԻսպանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն Խմբագրել Wikidata
Աշխատանքի բնօրինակ լեզունիսպաներեն Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ2003 Խմբագրել Wikidata
ՌեժիսորVicente Aranda Խմբագրել Wikidata
Սցենարի հեղինակVicente Aranda Խմբագրել Wikidata
ԿոմպոզիտորԽոսե Նիետո Խմբագրել Wikidata
After a work byՊրոսպեր Մերիմե Խմբագրել Wikidata
ՏեսարանՍևիլյա Խմբագրել Wikidata
Տևողություն119 րոպե Խմբագրել Wikidata
Կողմերի հարաբերակցությունը2.35:1 Խմբագրել Wikidata
Գույնգունավոր Խմբագրել Wikidata
ԱռաջադրումJameson People's Choice Award for Best Actress Խմբագրել Wikidata
Ստեղծագործության տարածումvideo on demand Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiertt0352230 Խմբագրել Wikidata

Կարմեն, 2003 թվականին նկարահանված իսպանական դրամատիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Վիսենտե Արանդան։ Սցենարը գրել են Արանդան և Խոակիմ Ժորդան՝ հարմարեցնելով Պրոսպեր Մերիմեի համանուն դասական սիրավեպը։ Ռեժիսոր Վիսենտե Արանդան սյուժեն հիմնել է Մերիմեի 1847 թվականի գրած բնօրինակ վեպի վրա, և ոչ թե նրա հայտնի օպերային ադապտացիայի, որն արվել է Բիզեի կողմից 1875 թվականին, փոխելով Կարմենի (Պազ Վեգա) և Խոսեի (Լեոնարդո Սբարալյա) սիրո պատմության որոշ մանրամասներ։ Ինչպես վեպում, հեղինակ Մերիմեն (Ջեյ Բենեդիկտ) ներկայացված է որպես ֆրանսիացի գրող, որը գտել է «իսկական» Կարմենին 19-րդ դարի սկզբին Իսպանիայում։

1830 թվականին Անդալուզիա (Իսպանիա) ճանապարհորդելիս ֆրանսիացի գրող Պրոսպեր Մերիմեն հանդիպում է հետախուզվող հանցագործ Խոսեի հետ։ Խոսեն վերջում դատապարտվում է մահապատժի։ Խոսեին մահապատժի ենթարկելուց մեկ օր առաջ Մերիմեն, ով ընկերացել է ավազակի հետ, այցելում է նրան բանտում։ Իր բանտախցից Խոսեն սկսում է իր ողբերգական պատմությունը պատմել գրողին։

Խոսե Լիզարաբենգոան՝ իսպանական բանակի լուրջ և պատշաճ բասկ սերժանտը, տեղակայված է Կորդովայում։ Նրա զինվորական շտաբի կողքին կա սիգարների գործարան, որտեղ աշխատում է Կարմենը` մի կոկիկ երիտասարդ կին։ Կես գնչուհի, կես կախարդ, Կարմենը գեղեցիկ է, կոկետ և ունի փոթորկոտ բնավորություն։ Ֆերնանդայի կողմից հրահրված վիճաբանության ժամանակ, Կարմենը վրեժխնդիր է լինում՝ դանակով կտրելով Ֆերնանդայի դեմքը։ Կարմենը ձերբակալվում է, իսկ Խոսեն թողնում է նրա խնամակալությունը։ Բանտ տանելու ճանապարհին Կարմենը ֆլիրտ է անում Խոսեի հետ, և նա համաձայնում է թույլ տալ փախչել. հատուցումը նրա հետ կրքոտ գիշեր անցկացնելու խոստումն է։ Խոսեի կողմից զինվորական կարգապահության խախտումը հանգեցնում է այն բանի, որ նա կորցնում է կոչումը և որոշ ժամանակով բանտարկվում։ Կարմենը պահում է իր դաշնագիրը՝ ապահովելով Խոսեին իր առաջին սեռական շփումը։ Նա շլացած է սեռական հաճույքով, չի կարող կնոջը հանել իր մտքից։ Խոսեն կրկին հանդիպում է Կարմենին, երբ նա գտնվում է Սևիլիայում և հսկում է քաղաքի մուտքը։ Կարմենը ևս մեկ անգամ գայթակղում է նրան։ Խոսեն աչք է փակում Կարմենի մաքսանենգ ընկերների վրա՝ թույլ տալով նրանց անցնել։։

Առանց իր աշխատանքի՝ Կարմենն այժմ ոչ միայն մաքսանենգների ցանցի մի մասն է, այլև իր եկամուտը լրացնում է մարմնավաճառությամբ։ Բլանկան՝ փորձառու տիկինը, որը ղեկավարում է այն տունը, որն օգտագործում է Կարմենը իր սեռական հարաբերությունների համար, տրամադրում է Խոսեին Կարմենի դեմ։ Կարմենը ստվերային անցյալ ու սատանայական բնույթ ունի, բայց Ժոզեի համար արդեն ուշ է։ Նա արդեն խորապես սիրահարված է։ Նույն գիշեր Խոսեն հասարակաց տանը ապարդյուն սպասում է Կարմենին։ Նա ուշանում է՝ իվերջո ժամանելով իր լեյտենանտի ընկերակցությամբ։ Զայրացած Խոսեն մարտահրավեր է նետում իր վերադասին և սպանում է տղամարդուն։

  • Պազ Վեգա - Կարմեն
  • Լեոնարդո Սբարալյա - Խոսե
  • Անտոնիո Դեսենթ - Տուերտո
  • Ժոան Կրոսաս - պարուհի
  • Ջեյ Բենեդիկտ - Պրոսպերո
  • Մարիա Բոտտո - Ֆերնանդա
  • Իսմայել Մարտինես - Անտոնիո

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև գնահատվում էր տեխնիկական կատարման և զգեստների որակը, հեռուստադիտողները քննադատում էին դերասանների խաղը, երկու գլխավոր հերոսների միջև կապի բացակայությունը և սյուժեի խնդիրները[1][2][3]։ Ֆիլմը մի քանի երկրներում գնահատվել է տեսարանների համար, ներառյալ մերկությունը։

2004 թվականին Բիրմինգհեմի փառատոնում ֆիլմը ճանաչվել է որպես մարդկանց սիրելի ֆիլմ[4]։

Ֆիլմը DVD սկավառակով թողարկվել է ԱՄՆ-ում 2008 թվականին։

  • Majarín, Sara. Una vida de cine: Pasión, Utopía, Historia: Lecciones de Vicente Aranda. Editorial Zumaque S.L., 2013. 9788494011016

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]