Կարճատև պառլամենտ
Կարճատև պառլամենտ (անգլ.՝ Short Parliament), Չարլզ I Ստյուարտի կողմից հրավիրված պառլամենտ, որը գործել է Անգլիայում 1640 թվականի փետրվարի 20-ից մինչև 1640 թվականի մայիսի 5-ը[1]։ Քանի որ այն ընդամենը 3 շաբաթ գոյություն ունեցավ, կոչվեց «Կարճատև պառլամենտ»։
1692-1640 թվականների ընթացքում 11 տարի շարունակ միանձնյա իշխելուց հետո Չարլզ I-ը 1640 թվականին լորդ Ուենթվորթի խորհրդով նորից հրավիրել է պառլամենտ, որի հրավիրման հիմնական խնդիրը Շոտլանդիայի դեմ պատերազմի՝ Եպիսկպոսների պատերազմի վարման համար ֆինանսական միջոցների հայայթումն էր։ Այնուամենայնիվ, ինչպես իր նախորդ պառլամենտները, նորը նույնպես ավելի շատ շահագրգռված էր շտկելու թագավորական վարչակազմի կողմից առաջացած դժգոհությունները, քան քվեարկելու թագավորի ֆոնդերի համար, որոնք անհրաժեշտ էին Շոտլանդիայի դեմ իր պատերազմը շարունակելու համար։
Տավիստոկից ընտրված պատգամավորը՝ Ջոն Փիմը, արագորեն դարձել է բանավեճի հիմնական դեմք․ նա երկարատև ելույթ է ունեցել ապրիլի 17-ին, որով Համայնքների պալատին կոչ էր անում հրաժարվել քվեարկել ֆինանսների հատկացման համար, եթե չվերացվեն թագավորի կամայականությունները և չարաշահումները։ Թագավորական չարաշահումների վերաբերյալ խնդրագրերի հեղեղը երկրից հասնում էր խորհրդարան։ Նավերից գումարների գանձումը դադարեցնելու Չարլզի առաջարկը չտպավորեց պառլամենտականներին։
Զայրացած լինելով Թագի արտոնության վերաբերյալ բանավեճի վերսկսումից, անհանգստացած 1629 թվականին պառլամենտի ինը անդամների ձերբակալությամբ խորհրդարանական արտոնությունների խախտմամբ և Շոտլանդիայում վատթարացող իրավիճակի վերաբերյալ առաջիկա ծրագրված քննարկումից՝ Չարլզը 1640 թվականի մայիսի 5-ին ցրել է խորհրդարանը։ Այսպիսով, այն գործել է ընդամենը 3 շաբաթ, և դրան հաջորդել է Երկարատև պառլամենտը։
Ծանոթագրութոյւններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sir John Borough (1869). Notes of the Treaty Carried on at Ripon Between King Charles I. and the Covenanters of Scotland, A.D. 1640, Taken by Sir John Borough, Garter King of Arms. Camden Society. էջ 8.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, Արշավիր Պարգևի Արշակյան, էջ 206-207
- David Plant, "The Short Parliament" Արխիվացված 2017-10-08 Wayback Machine
- "John Hampden in the Short Parliament"