Կարծրամաշկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարծրամաշկություն
Կարծրամաշկության կլինիկական դրսևորումներ
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններvascular alteration?[1]
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա
 Systemic sclerosis Վիքիպահեստում

Կարծրամաշկություն, սկլերոդերմիա, կոլագենային հիվանդություն, արտահայտվում է մաշկի, հարակից հյուսվածքների, իսկ գործընթացի համակարգային բնույթի դեպքում՝ նաև ներքին օրգանների կարծրացմամբ։ Կարծրամաշկությունը լինում է՝

  • սահմանափակ (օջախային),
  • տարածուն
  • համակարգային։

Սահմանափակ կարծրամաշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

գաստրոսկոպիա

Սահմանափակ կարծրամաշկությունը կարող է լինել կուտակային, զոլավոր և մակերեսային։ Մաշկի վրա առաջանում են բծեր, որոնք հետագայում կարծրանում են և ենթարկվում ապաճման։

Տարածուն կարծրամաշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածուն կարծրամաշկությունն ընթանում է ծանր, ընդգրկում է դեմքը, իրանը, վերջույթները։ Իրար են հաջորդում այտուցը, կարծրացումը և ապաճումը։

Համակարգային կարծրամաշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային կարծրամաշկությունը բնորոշվում է շարակցական հյուսվածքի և արյան փոքր անոթների տարածված կարծրախտային փոփոխություններով։

Հիվանդության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար։ Առաջանում է թոքերի, սրտի, կերակրափողի և ստամոքս-աղիքային համակարգի այլ օրգանների ֆիբրոզ, խանգարվում է ախտահարված օրգանների գործունեությունը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպաստող գործոնների (սառեցում, վնասվածքներ, դեղորայքային անընդունելիություն) վերացում, կորտիկոստերոիդներ, անոթալայնիչներ, ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ընթացքի դեպքում՝ առողջարանային բուժում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology — 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 327