Կարլես Պլանասը 10 տարեկան հասակում՝ 2001 թվականին ընդգրկվել է Լա Մասիայի կազմում և սովորել այնտեղ տասը տարի։ Դպրոցից հետո 2008/2009 մրցաշրջանում ընդգրկվել է «Բարսելոնայի» երկրորդ թիմի կազմում, որտեղ անցկացրել է ընդամենը մեկ խաղ, ձախ եզրում եղած մեծ մրցակցության պատճառով։ Պլանասը Կատալոնացիների հիմնական կազմում նորամուտը կատարել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Ալավեսի» դեմ խաղում (3:1)՝ երկրորդ խաղկեսում դուրս գալով փոխարինման։