Կարլ Վլաշեկ
Կարլ Վլաշեկ գերմ.՝ Karl Wlaschek | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1917[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մայիսի 31, 2015[2][1] (97 տարեկան) |
Մահվան վայր | Գրաց, Ավստրիա |
Գերեզման | Palais Kinsky |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Karl Wlaschek Վիքիպահեստում |
Կարլ Վլաշեկ (գերմ․ Karl Wlaschek, օգոստոսի 4, 1917[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - մայիսի 31, 2015[2][1], Գրաց, Ավստրիա), ավստրիացի գործարար, Բիլլա սուպերմարկետների ցանցի հիմնադիր։ Իր կոնցեռնը վաճառելուց հետո Վլաշեկը անշաժ գույքի ոլորտում սկսեց ներդրումներ կատարել։ Ֆորբսի տվյալներով 2012-2015 թվականներին Վլաշեկը Ավստրիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում Յոհան Գրաֆից և Դիտրիխ Մատեշիցից հետո զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափահաս դառնալուց հետո Վլաշեկը մի քանի կիսամյակ սովորել է Վենետիկի տեխնիկական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։1938 թվականին նրան ծառայության կանչեցին վերմախտում, պատերազմի վերջիրն նա հասցրեց մասանակցել ֆրանսիայի և ԽՍՀՄ-ի մարտական գործողություններին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չարլի Ուոքեր կեղծանվամբ Վլաշեկը դաշնակահար էր աշխատում բարում, ղեկավարումյ էր երաժշտական խումբը և երազում էր գումար աշխատել սեփական սրճարանն ունենալ, որտեղ կլինեին պարային համարներ։
1953 թվականին Կարլ Վլաշեկը Վիեննայի Մարգարետեն թաղամասում բացեց օծանելիքի խանութ՝ առաջարկելով բրենդային ապրանքներ զեղչված գներով։ 1960 թվականին Վլաշեկի առևտրային ընկերությունն արդեն ուներ 45 մասնաճյուղ։ Վլաշեկը հաջողություն ունեցավ սննդի ապրանքների վաճառքում, սկիզբ դրեց ինքնասպասարկման համակարգին և 1961 թվականին իր խանութն անվանեց «Բիլլա» (գերմ. Billiger Laden-«էժան խանութ»)։
1990- ականերին Վլաշեկի ընկերությունը հասավ եվրոպական մակարդակի։ 1996 թվականին Կարլ Վլաշեկը 1,1 միլիարդ եվրոյով իր բիզնեսը զիջեց գերմանական Rewe Group ընկերությանը։ Նա չկարողացավ մասնակցել Ավստրիայի երկրորդ խոշոր բանկի սեփականաշնորհմանը, և նա սկսեց ներդրումներ կատարել անշարժ գույքի գործարքների մեջ։ Նա դարձավ Վիեննայի կենտրոնույմ գտնվող ութ պալատների, այդ թվում նաև Կինսկու, Ֆերսթելի, Գարահովի պալատները, Վիեննայի ֆոնդային բորսայի հին շենքը և հարյուրից ավելի այլ բազմաթիվ օբյեկտների սեփականատեր։ Կարլ Վլաշեկի կարողությունը 2012 թվականին գնահատվել է 4,7 միլիարդ եվրո, 2015 թվականին՝ 4,2 միլիարդ դոլար։
Կառլ Վլաշեկն ամուսնացած է եղել հինգ անգամ, վերջին անգամ ամուսնացել է 2012 թվականի ապրիլին։ Հուղարկավորված է Վիեննայի Կինսկի պալատի բակում կառուցված դամբարանում, որը պատկանում էր իրեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Վլաշեկ» հոդվածին։ |
|