Կարինե Առուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Առուստամյան
Կարինե Առուստամյանն իր ստեղծած «Մի կակաչի պատմություն» աշխատանքի մոտ «Ստեղծագործում են բժիշկները» խորագրով ցուցահանդեսի ժամանակ
Կարինե Առուստամյանն իր ստեղծած «Մի կակաչի պատմություն» աշխատանքի մոտ «Ստեղծագործում են բժիշկները» խորագրով ցուցահանդեսի ժամանակ
Ծնվել էսեպտեմբերի 23, 1953(1953-09-23) (70 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունգինեկոլոգ և մանկաբարձ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ

Կարինե Կարենի Առուստամյան (սեպտեմբերի 23, 1953(1953-09-23)), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1976-1978 թվականներին եղել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատոր, 1979-1995 թվականներին ՝ մանկաբարձ-գինեկոլոգ, կրտսեր գիտաշխատող, 1995-2003 թվականներին՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ավագ գիտաշխատող, 2003 թվականից՝ մանկաբարձ-գինեկոլոգ, առաջատար գիտաշխատող, 1997 թվականից՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ գիտական գծով փոխտնօրեն։ 2007 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում։ 2009-2010 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2011 թվականից՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, գիտական խորհրդի անդամ[3]
  • Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի անդամ
  • Մարդու սաղմնաբանության և վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ԱՆ պատվոգիր, 2001
  • Պողոսյան մրցանակ՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման մեթոդի ներդրման և իրականացման համար, 2008[3]

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Առուստամյանը զբաղվում է նաև գեղանկարչությամբ։ Նրա «Կենաց ծառ», «Անվերջություն» և «Մի կակաչի պատմություն» աշխատանքները ներկայացվել են 2019 թվականին Երևանի Հայ Արտ կենտրոնում կազմակերպված «Ստեղծագործում են բժիշկները», «Երբ արարում են բժիշկները, բժշկում է արվեստը» խորագրով ցուցահանդեսում[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարինե Առուստամյանի կենսագրությունը ՄՄԱՊԳԿ կայքում
  2. «Կարինե Առուստամյան». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  3. 3,0 3,1 «Կարինե Առուստամյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  4. «Ստեղծագործում են բժիշկները»
  5. Երբ արարում են բժիշկները՝ բժշկում է արվեստը