Կարինե Առուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Կարինե Առուստամյան
Doctor Karine Arustamyan is also a painter.jpg
Ծնվել էսեպտեմբերի 23, 1953(1953-09-23) (66 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունգինեկոլոգ և մանկաբարձ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Առողջապահության ազգային ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՊարգևներՀայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

Կարինե Կարենի Առուստամյան (սեպտեմբերի 23, 1953(1953-09-23)), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1976-1978 թվականներին եղել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատոր, 1979-1995 թվականներին ՝ մանկաբարձ-գինեկոլոգ, կրտսեր գիտաշխատող, 1995-2003 թվականներին՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ավագ գիտաշխատող, 2003 թվականից՝ մանկաբարձ-գինեկոլոգ, առաջատար գիտաշխատող, 1997 թվականից՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ գիտական գծով փոխտնօրեն: 2007 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում: 2009-2010 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2011 թվականից՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր[2]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, գիտական խորհրդի անդամ[3]
  • Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի անդամ
  • Մարդու սաղմնաբանության և վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Առուստամյանը զբաղվում է նաև գեղանկարչությամբ: Նրա «Կենաց ծառ», «Անվերջություն» և «Մի կակաչի պատմություն» աշխատանքները ներկայացվել են 2019 թվականին Երևանի Հայ Արտ կենտրոնում կազմակերպված «Ստեղծագործում են բժիշկները», «Երբ արարում են բժիշկները, բժշկում է արվեստը» խորագրով ցուցահանդեսում[4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]