Կարեն Պապոյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Պապոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կարեն Հովհաննեսի Պապոյան (դեկտեմբերի 10, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ (2014-2015)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987-1996 թթ. – սովորել և ավարտել է Երևանի թիվ 161 միջնակարգ դպրոցը։
- 1996-2000 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և սինթետիկ դեղանյութերի ֆակուլտետը։
- 2005-2009 թթ.- սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998-2000 թթ. - Շահումյանի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի առաջին կարգի մասնագետ։
- 2000-2002 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 2002-2007 թթ. – ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ։
- 2007-2011 թթ. – ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ։
- 2011-2013 թթ. – ՀՀ բնապահպանության նախարարի օգնական։
- 2013-2014 թթ. – ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
- 2014 թ. – ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական։
- 2014 թ. հուլիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Կոտայքի մարզպետի տեղակալ[1]։
- 2015 թ. փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
Ամուսնացած է, ունի երկու որդի։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԿԱՐԵՆ ՊԱՊՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «ԿԱՐԵՆ ՊԱՊՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.