Կարեն Մոլիտվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Մոլիտվին
Ծնվել էհունիսի 29, 1989(1989-06-29) (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի Երգի պետական թատրոն և Եվրասիա միջազգային համալսարան
Մասնագիտությունհաղորդավար

Կարեն Արթուրի Մոլիտվին (հունիսի 29, 1989(1989-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Մոլիտվինը ծնվել է 1989 թվականի հունիսի 29-ին, Երևան քաղաքում[2]։ Հայրը երաժիշտ Արթուր Մոլիտվինն է։

2006-2012 թվականներին կրթություն է ստացել «Եվրասիա» միջազգային համալսարանի կառավարման բաժնում։ 2009-2011 թվականներին զուգահեռ կրթություն է ստացել Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժնում։

2010-2016 թվականներին որպես հաղորդավար աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում[3]։ 2016 թվականին որպես լրատվական մեկնաբան աշխատանքի է անցել «Արմնյուզ» հեռուստաընկերությունում։ Եղել է «Սիեստա», «Հիթս 21», «I Զանգ», «Պրոիվենթ» հաղորդումների հաղորդավար։ 2014 թվականից խաղացել է Վահրամ Սահակյանի և Հակոբ Ռուբինյանի «Սիրո կամուրջ» հայկական մյուզիքլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ ամենագեղեցիկ հաղորդավարները». past.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  2. «AV Production - Կարեն Մոլիտվին». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  3. ««Դար 21»-ի հաղորդավարներն ու հաղորդավարուհիները հետաքրքիր կերպարներում (Photo) - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]