Կարեն Բալյան
Կարեն Բալյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն, Ռուսաստանի ճարտարապետների միություն և ԽՍՀՄ ճարտարապետների միություն |
Կարեն Վլադիլենի Բալյան (մայիսի 25, 1953, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Բալյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 25-ին, Գյումրի քաղաքում, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի ընտանիքում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, որից հետո ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայի Ճարտարապետության տեսություն և պատմություն գիտահետազոտական ինստիտուտում։ Նրա պաշտպանած թեկնածուական ատենախոսությունը վերաբերվել է ազգային ճարտարապետության խնդիրներին։
1981 թվականին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ, 1991 թվականից՝ ՌԴ ճարտարապետների և Հայաստանի ճարտարապետների միությունների անդամ, 1994 թվականից ճարտարապետության և քաղաքաշինության դոկտորանտ է[1]։
Հեղինակ է ժամանակակից ճարտարապետության տեսության և պատմության մասին մոտ 100 մենագրությունների և գիտական հոդվածների, նրա աշխատությունները հրատարակվել են տարբեր երկրներում։
Հանդիսանում է «Կարեն Բալյան» ճարտարապետա-գեղարվեստական ստուդիայի» գլխավոր տնօրենը, իրականացրել է տասնյակ նախագծեր Մոսկվայի և Մոսկվայի մարզում ինտերիերի և առանձնատների համար։ Նրա մի շարք նախագծեր տպագրվել են «SALON-interior» և «Ideas for Your Home» ամսագրերում[2]։
Մասնակցել է ճարտարապետական ցուցահանդեսների, արժանացել է խորհրդային և միջազգային մրցանակների։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Современная национальная архитектура Армении. 1987,
- Мемориал Егерн. Екатеринбург. 2015, և Аэропорт Звартноц, Екатеринбург