Կարայի դարպասներ
Արտաքին տեսք
Կարայի դարպասներ (ռուս.՝ Ка́рские Воро́та), նեղուց Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Վայգաչ և Նոր երկիր կղզիների միջև։
Միացնում է Բարենցի և Կարայի ծովերը։ Երկարությունը 33 կիլոմետր է, լայնությունը՝ 45 կիլոմետր, խորությունը՝ մինչև 119 մետր։ Ափերը բարձրադիր են, քարքարոտ։ Տարվա մեծ մասը ծածկված է սառույցով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն Ка́рские Воро́та անվան հայերեն պատճենումն է։ Այդպես է կոչվել նկատի ունենալով այնտեղով մուտքը Կարայի ծով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 301)։ |