Կարախիլյո
Արտաքին տեսք
Կարախիլյո | |
---|---|
Ենթատեսակ | liqueur coffee? |
Carajillo Վիքիպահեստում |
Կարախիլյո, իսպանական սուրճով պատրաստվող խմիչք, իրենից ներկայացնում է սուրճի և ռոմի կամ բրենդի խառնուրդ։ Կարախիլյոն ունի պատրաստման երկու եղանակ։ Խմիչքն առավել տարածված է գյուղական տարածքներում[1]։
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս խմիչքը իր մեջ պարունակում է ալկոհոլի և սուրճի հավասար քանակություն[2]։ Տարբեր աշխարհագրական տարածքներում ալկոհոլի և սուրճի չափաբաժինները տարբեր են։ Օրինակ՝ Կատալոնյայում օգտագործվում է սուրճ և բարձր տոկոսային ալկոհոլ, իսկ Կաստիլիայում և Լեոնում խմիչքը պատրաստելիս օգտագործվում է սուրճ և ավելի փոքր ալկոհոլային բաժին։ Երբեմն կարախիլյոին ավելացնում են մեկ բաժակ շերի կամ անիսոնային օղի[1]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գյուղական համայնքներում հաճախ օգտագործվում է խաղողի բրենդի
- Բրենդին հավելված շաքարավազով երբեմն այրում են սուրճին ավելացնելուց առաջ։ Դա անում են այդպես որպեսզի ստանան լավ բույր[2]։
- Կոստա-Ռիկայում այդ բառը հանդիսանում է որպես երեխայի կամ երիտասարդ տղայի հոմանիշ։ Եվ ունի նվաստացուցիչ տոն
- Իտալիայում կա Կառետտո անունով խմիչք, որը նման է Կարախիլիոյին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Культура и история употребления кофе в Испании Արխիվացված 2016-08-03 Wayback Machine статья с сайта expert-coffee.ru
- ↑ 2,0 2,1 Культура потребления кофе. Испания и Португалия Արխիվացված 2014-05-29 Wayback Machine статья с сайта coffeeclub.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարախիլյո» հոդվածին։ |
|