Jump to content

Կարախիլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարախիլյո
Ենթատեսակliqueur coffee?
 Carajillo Վիքիպահեստում

Կարախիլյո, իսպանական սուրճով պատրաստվող խմիչք, իրենից ներկայացնում է սուրճի և ռոմի կամ բրենդի խառնուրդ։ Կարախիլյոն ունի պատրաստման երկու եղանակ։ Խմիչքն առավել տարածված է գյուղական տարածքներում[1]։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմիչքը իր մեջ պարունակում է ալկոհոլի և սուրճի հավասար քանակություն[2]։ Տարբեր աշխարհագրական տարածքներում ալկոհոլի և սուրճի չափաբաժինները տարբեր են։ Օրինակ՝ Կատալոնյայում օգտագործվում է սուրճ և բարձր տոկոսային ալկոհոլ, իսկ Կաստիլիայում և Լեոնում խմիչքը պատրաստելիս օգտագործվում է սուրճ և ավելի փոքր ալկոհոլային բաժին։ Երբեմն կարախիլյոին ավելացնում են մեկ բաժակ շերի կամ անիսոնային օղի[1]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գյուղական համայնքներում հաճախ օգտագործվում է խաղողի բրենդի
  • Բրենդին հավելված շաքարավազով երբեմն այրում են սուրճին ավելացնելուց առաջ։ Դա անում են այդպես որպեսզի ստանան լավ բույր[2]։
  • Կոստա-Ռիկայում այդ բառը հանդիսանում է որպես երեխայի կամ երիտասարդ տղայի հոմանիշ։ Եվ ունի նվաստացուցիչ տոն
  • Իտալիայում կա Կառետտո անունով խմիչք, որը նման է Կարախիլիոյին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարախիլյո» հոդվածին։