Կատուներն անձրևի տակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատուներն անձրևի տակ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորAleksei Dyomin?
ՍցենարիստAleksei Dyomin?
Երկիր Ռուսաստան

Կատուներն անձրևի տակ (ռուս.՝ Кошки под дождём), ռուսական կարճամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը թողարկվել է 2001 թվականի մարտի 16-ին, ռեժիսոր Ալեքսեյ Դյոմինի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Սոֆյա Միլկինայի երգի և պատկերների։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կատուներն անձրևի տակ» անիմացիոն ֆիլմը հիմնված է միայնակ ծեր կնոջ և կատուների բարեկամության մասին երգի վրա, որը տարիներ առաջ գրել է ռեժիսոր Միխայիլ Շվեյցերի կինը և գործընկերը` Սոֆյա Միլկինան։ Մի անգամ Շվեյցերը և նրա կինը հանգստանում էին Վորոնեժում։ Այնտեղ նրանք տեսնում են մուլտֆիլմի ապագա հերոսուհուն. այնտեղ մի ծեր կին` մշտապես շրջապատված կատուների խմբով, ձկնորսություն էր անում, ըստ երևույթին, հենց իր ընտանի կենդանիների համար։

Որոշ ժամանակ անց զույգը հիշում է այս ծեր կնոջը, և Միլկինան ուրախ երգ է նվիրում նրան։ 1985 թվականին երգը ձայնագրվում է ձայնագրիչով։ Երգը կատարում են ամբողջ ընտանիքով. և Սոֆյա Աբրամովնան մենակատարն էր, երեխաները երգում էին կրկներգը, իսկ Շվեյցերը կատարում էր կատուներից մեկի դերը։ Այդ ժամանակ էլ նրանք ծանոթանում են ռեժիսոր-անիմատոր Յուրի Նորշտեյնի հետ։ Ըստ ծեր կնոջ մասին երգի ֆիլմ նկարահանելու գաղափարն ինքն իրեն է ծնվել։ Սկզբում դա պարզապես խոսակցություն էր, հետո դրանք վերածվում են մանրամասն քննարկումների, և Նորշտեյնը նույնիսկ գտնում է երիտասարդ տաղանդավոր նկարչի, ով սկսում է նկարել նկարներ։ Բայց աշխատանքը ծայրաստիճան դանդաղ էր ընթանում, իսկ հետո ամբողջովին դադարում է։

1997 թվականին Սոֆյա Մալկինան մահանում է։ Միխայիլ Շվեյցերը որոշում է վերադառնալ ծեր կնոջ մասին ֆիլմին։ Յուրի Նորշտեյնը զբաղված էր նկարահանումներով։ Այդ ժամանակ ֆիլմով սկսում է զբաղվել Ալեքսեյ Դյոմինը։ «Սոնյա Միլկինան կատուներ է նկարել առավոտից երեկո», НТВ.RU-ին տված հարցազրույցում ասել է Ալեքսեյ Դյոմինը։ -Ես նայում եմ այս բոլոր նկարներին, և, ինձ թվում է, որ տրամադրությամբ նրանք շատ մոտ են իմ ֆիլմին։ Միգուցե մի օր կարող եմ «վերակենդանացնել» նրանց։

Սուղ ֆինանսավորման պատճառով ֆիլմը նկարահանելու գործընթացը ձգձգվում է ավելի քան երկու տարի։ Իրականում ռեժիսորը մենակ էր աշխատում։ Ֆիլմն ավարտվել է 2001 թվականի փետրվարի 8-ին։ Առավոտյան ժամը 12-ին Ալեքսեյ Դյոմինը դուրս է գալիս ստուդիայից, իսկ արդեն փետրվարի 9-ի առավոտյան 11-ին նա գնում է Տարուսի փառատոնին, որտեղ «Կատուները անձրևի տակ» անիմացիոն ֆիլմը իսկական իրադարձություն է դառնում։ Ռեժիսորն արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում` «Ամենամարդասիրական» ֆիլմի համար։

Միխայիլ Շվեյցերը չի տեսել այս մուլտֆիլմը` մահանալով աշխատանքի ավարտից մեկ տարի առաջ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնակի եզրին ապրում էր մի միայնակ ծեր կին` շրջապատված կատուներով։ Անձրևոտ մի օր ծեր կինը գնում է ձկնորսության։ Նրա հետևից գալիս են կատուները, որոնք, տեղավորվելով ափին, սպասում են հյուրասիրության։ Բայց հանկարծ խոշոր լոքոն բռնում է խայծը, և ծեր կինը, չկարողանալով դիմակայել, ընկնում է գետը։ Կատուները գալիս են օգնության և փրկում են ծեր կնոջը։ Տանը բոլորը միասին նշում են ծեր կնոջ փրկությունը, և կատուներն առատ հյուրասիրություն են ստանում[2]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը մտահղացումը` Միայիլ Շվեյցերի և Սոֆյա Մալկինայի
  • Սցենարի հեղինակ, ռեժիսոր, նկարիչ և անիմատոր` Ալեքսեյ Դյոմին
  • Երգի հեղինակ և կատարող` Սոֆյա Միլկինա
  • Երաժշտությունը` Սոֆյա Միլկինայի և Յուրի Պրյալկինի
  • Օպերատորներ` Գեորգի Կրինիցկի, Դմիտրի Կոզիրենկո
  • Հնչյունային ռեժիսորներ` Նիկոլայ Սմիրնով, Յուլի Յագուդին
  • Մոնտաժողներ` Նադեժդա Տրեշյովա, Վլադիմիր Պոտամոշնև
  • Կազմակերպչական խումբ` Օլգա Կուրենկովա, Ելենա Օռլովա, Ալեքսանդր Ժուլեպով
  • Պրոդյուսերներ` Դմիտրի Յուրկով, Մարիա Սոլովյովա
  • Նկարահանող խումն աջակցության համար շնորհակալ է Վիկտոր Շվեյցերին, Յուրի Նորշտեյնին, Իոսիֆ Բոյարսկուն և Ելենա Պոդոլսկայային
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվական` Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոն Տարուսում (հանձնաժողովի մրցանակ` ամենամարդկային ֆիլմի համար, ռեժիսոր Ալեքսեյ Դյոմինին)[3]։
  • 2001 թվական` «Ոսկե ձկնիկը» մանկական անիմացիոն կինոյի կինոփառատոն (Միջազգային ժյուրիի հատուկ մրցանակ և մանկական ժյուրիի դիպլոմ)։
  • 2001 թվական` «ԿՐՈԿ» միջազգային կինոփառատոն (Հանձնաժողովի մրցանակ և դիպլոմ` «5-ից 10 րոպե» անվանակարգում` լավագույն ֆիլմի համար, Ալեքսեյ Դյոմին)[4]։
  • 2001 թվական` «Ուղերձ մարդուն» Միջազգային կինոփառատոն (Հանձնաժողովի դիպլոմ, Ալեքսեյ Դյոմին)։
  • 2002 թվական` «Ոսկե արծիվ» մրցանակ (Լավագույն անիմացիոն ֆիլմի համար, Ալեքսեյ Դյոմին)։
  • 2002 թվական` «Նիկա» մրցանակ (Լավագույն անիմացիոն ֆիլմի համար, Ալեքսեյ Դյոմին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Снят мультфильм на песенку Софии Милькиной и Михаила Швейцера». NEWSru. 2001 թ․ փետրվարի 15. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  2. http://www.multfest.ru/xml/fest/krasnoyarsk2008/film.xml?172(չաշխատող հղում)
  3. Итоги ОРФАК Таруса-2001
  4. Итоги Крок-2001

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]