Կատուների դաշնամուր (մուլտֆիլմ)
Կատուների դաշնամուր անգլ.՝ The Cat Piano | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Էդդի Ուայթ |
Սցենարիստ | Eddie White? |
Հնչյունավորում | Նիկ Քեյվ |
Պրոդյուսեր | Նիկ Քեյվ |
Երաժշտություն | Benjamin Speed? |
Երկիր | Ավստրալիա |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | 2009 |
«Կատուների դաշնամուր», նուար ժանրի ավստրալիական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը պատմում է մարդակերպ կատուների մտացածին քաղաքի մասին։ Պրեմիերան կայացել է 2009 թվականին, այնուհետև ֆիլմը ներկայացվել է մի շարք փառատոններում, այդ թվում` ընտրված է եղել Անսի քաղաքում կայացած անիմացիայի 49-րդ միջազգային փառատոնում[1]։ Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, ինչպես նաև ընդգրկվել է 2010 թվականի «Օսկար» կինոմրցանակի նախընտրելի թեկնածուների ցանկում[2][3]։
Ֆիլմը հնչjունավորել է ավստրալիացի երաժիշտ Նիք Քեյվը, ով նաև եղել է ֆիլմի պրոդյուսերներից մեկը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները հանգավորվում են գլխավոր հերոսի` կատու պոետի (հնչյունավորող` Նիք Քեյվ) գրած բանաստեղծության տեսքով։ Նա պատմում է կատուների քաղաքի մասին, որտեղ մեծ դեր ուներ երաժշտությունը. քաղաքում շատ երգիչներ և երաժիշտներ կային։ Գլխավոր հերոսը անհույս սիրահարված է երգչուհիներից մեկին և հաճախ դահլիճի վերջին շարքերում նստած՝ լսում է նրա երգերը։
Հանկարծ լավագույն երգիչներն ու երաժիշտները սկսում են անհետանալ։ Ոստիկանությունը, որը հետաքննում է գործը, սոսկ մարդկային ոտնահետքեր է գտնում։ Գլխավոր հերոսը կարծում է, որ առևանգողը, որն ապրում էր հեռավոր հորիզոնում տեսանելի բարձր աշտարակում, նպատակ ունի ստեղծել հսկայական կատուների դաշնամուր։ Այդ գործիքը տանջանք է կատուների համար, քանի որ դրա ստեղները սեղմելուն պես՝ ասեղներ են ցցվում, որպեսզի կատուները գոռան տարբեր ձայներով։ Հերոսն անհանգստանում է իր սիրելի երգչուհու համար և շտապում նրան նախազգուշացնել, բայց ուշանում է. գիշերը նրան առևանգում են։
Քաղաքն ընկղմվում է ցրտի և մշուշի մեջ, ձյուն է գալիս։ Չկարողանալով իրենից վանել տանջվող կատուների մասին մտքերը` հերոսը քաջերի խումբ է հավաքում, և նրանք նավակներով լողում են դեպի հեռավոր աշտարակը։ Այնտեղից հասնում էին կատուների ճիչերը. խելահեղ առևանգողը նվագում էր ահռելի երգեհոն հիշեցնող իր հրեշային գործիքը։ Հերոսը և նրա օգնականները հարձակվում են առևանգողի վրա, ցած նետում նրան աշտարակից, իսկ գերեվարված կատուներին ազատ են արձակում։
Կատուների քաղաքը վերադառնում է իր բնականոն կյանքին, նորից հնչում են երաժշտությունն ու երգերը։ Հերոսը առաջվա պես գաղտնի ստեղծագործում է` տպագրելով իր պոեմը կատարվածի մասին։ Վերջին դրվագում պատուհանին՝ նրա ուրվապատկերի կողքին, հայտնվում է երգչուհու ուրվապատկերը, որը քնքուշ հպվում է պոետի դեմքին։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 - «Australian Film Institute Awards»` մրցանակ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար[4][5]
- 2009 - «Inside Film Awards»` մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար[6]
- 2009 - 58-րդ միջազգային կինոփառատոն Մելբուրնում` մրցանակ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար[7]
- 2009 - 56-րդ միջազգային կինոփառատոն Սիդնեյում` Դենդի մրցանակ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար[8]
- 2009 - 4-րդ կինոփառատոն Ադելաիդայում` հանդիսատեսի հավանության մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար
- 2009 - «APRA Screen Music Awards»` մրցանակ կարճամետրաժ ֆիլմի լավագույն սաունդթրեքի համար[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Annecy Official Selection https://web.archive.org/web/20090912011353/http://www.safilm.com.au/Article/NewsDetail.aspx?p=16&id=594 |date=2009-09-12 }}
- ↑ Ten Animated Shorts Announced in Oscar Nomination Race(չաշխատող հղում)
- ↑ Short list of 10 Animated Shorts
- ↑ 2009 AFI Awards Nomination
- ↑ «2009 AFI Awards Nomination». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «2009 IF Awards nomination». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «The Cat Piano - Australian Film Festival Awards». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «2009 Sydney Film Festival Dendy Awards». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «2009 APRA/AGSC Screen Music Awards Nomination». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(չաշխատող հղում) (անգլ.)
- People's Republic of Animation» կազմակերպության կայքը` ֆիլմի էջով (հասանելի է լրիվ դիտումը) (անգլ.)
- Տեղեկություն ֆիլմի մասին «Short Film Central» տվյալների պաշարում(չաշխատող հղում) (անգլ.)
|