Կատերինա Ռոտերս
Կատերինա Ռոտերս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24 |
Ծննդավայր | Գերմանիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա (1999) |
Երկեր | «Հունգարական խորանարդ-տներ» |
Մասնագիտություն | լուսանկարչուհի |
Գործունեություն | լուսանկարչություն, ճարտարապետություն |
Ամուսին | Ժոզեֆ Զոլնոկի |
Պարգևներ և մրցանակներ | «DAM» ճարտարապետական գրքերի մրցանակ 2014[1] |
Կատերինա Ռոտերսը վիզուալ արվեստագետ է, ով զբաղվում է ճարտարապետական լուսանկարչությամբ։
Կիսագերմանացի-կիսահունգարացի Կատերինա Ռոտերսը ծնվել է Գերմանիայում։ Ընտանիքում նրա հայրը եղել է հունգարացի։ Կատերինա Ռոտերսը սովորել է կերպարվեստ Դյուսելդոլֆի գեղարվեստի ակադեմիայում և ստացել դոկտորի աստիճան (DLA) Հունգարիայի Կերպարվեստի համալսարանում՝ Բուդապեշտում։ 2003 թվականին գալով Հունգարիայի մի փոքր գյուղ՝ նա հիացել է «հունգարական խորանարդներով», որոնք ճարտարապետական դետալներ էին և առաջացել էին 1920-ական թվականներին Հունգարիայում[2]։
Հունգարական խորանարդների լուսանկարչական շարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագյար Կոկան կամ այլ կերպ ասված հունգարական խորանարդը Հունգարիայի տների ստանդարտացված տեսակ է, որ առաջացել է 1920-ական թվականներին։ Այն նախագծվել է որպես հիմնական գործառույթներ կատարող տուն Բուդապեշտի արվարձանների համար, սակայն այն այնուհետև կապվել է հետխատերազմական կոմունիստական ժամանակաշրջանի հետ, երբ շատ գյուղեր վերակառուցվում էին, իսկ հունգարական այդ տները վերանվանվեցին Կադար Կոկա այն իրադարձությունից հետո, երբ Հունգարիայի կոմունիստական նախագահ Յանոս Կադարը համատարած դարձավ։
Հունգարական խորանարդների լուսանկարչական շարքում Կատերինա Ռոտերսը բացահայտում է շենքերի առաջնամասերի ճարտարապետական դեկորացիաները։ Ռոտերսը մաքրում է նկարված տների լուսանկարները՝ հեռացնելով ցանկապատերը, երկաթգծերը, ճանապարհային նշանները, ալեհավաքները և նմանատիպ բաները, որ հնարավորություն չի տալիս դիտողին կենտրոնանալու դետալների վրա[3]։
Ռոտերսի հունգարական խորանարդների լուսանկարչական շարքը, որում պատկերված են Հունգարիայում կոմունիստական տները հայտնվել է CNN style-ում[4]։
Կապը Հայաստանի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսողական արտիստ Կատերինա Ռոտերսը նոյեմբերի 7-ին մեկնարկեց մեկ ամիս տևողությամբ ճարտարապետական դասընթաց Թումոյում։ Դասընթացը կենտրոնացված էր քաղաքային վայրերին ու ճարտարապետությանը՝ որպես մի մոդելի, որով հիմնավորապես սահմանվում է կենսակերպը։
Դասընթացը մասնակիցներին ծանոթացրեց ճարտարապետական լուսանկարչությանը Երևանում շրջագայությունների և քարտեզագրման միջոցով[5]։ 2014 թվականի դեկտեմբերի 13-ին Թումոյում մեկնարկեց «Այլ հասարակության հետքերով» մեկ շաբաթ տևողությամբ լուսանկարչության ցուցահանդեսը, որին հաջորդեց հանդիպում քննարկումը։
Ցուցահանդեսը ընդգրկեց վիզուալ արվեստագետ Կատարինա Ռոտերսի վեց շաբաթ տևողությամբ ճարտարապետական լուսանկարչության դասընթացի արդյունքները։ Մասնակիցները կենտրոնացել են ներկայացնելու, թե ինչպես է քաղաքային ճարտարապետությունը արտացոլում մարդկանց կյանքը։ Նրանք ուսումնասիրել են ճարտարապետական լուսանկարչության մեթոդները, լուսանկարելով Խորհրդային ժամանակակից ճարտարապետական կառույցները Երևանում[6]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CNN-ի անդրադարձը Կատերինա Ռոտերսին
- Լուսանկարչական շարքի մի հատվածը Արխիվացված 2015-09-27 Wayback Machine
- Հունգարական խորանարդների լուսանկարչական շարքի վաճառքը amazon.com կայքում
- Հարցազրույց Կատերինա Ռոտերսի հետ
- «Սեր առաջին շենքից» Արխիվացված 2016-02-19 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.park-books.com/index.php?pd=pb&lang=en&page=books&book=557
- ↑ http://www.fastcodesign.com/3034541/exposure/the-magnificent-facades-of-hungarian-cube-houses
- ↑ http://www.amazon.com/Hungarian-Cubes-Subversive-Ornaments-Socialism/dp/3906027430
- ↑ http://edition.cnn.com/2014/09/04/world/amazing-art-communist-houses/
- ↑ http://www.tumo.org/hy/news/1281-architectural-photography-workshop(չաշխատող հղում)
- ↑ http://www.tumo.org/hy/news/1386-soviet-modern-photo-exhibition-and-panel-discussion(չաշխատող հղում)