Կատալոնիայի անկախության հռչակագիր (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնիայի անկախության հռչակագիր
Տեսակunilateral declaration of independence? և resolution?
Երկիր Իսպանիա
Իրավասությունը տարածվում էԿատալոնիա
Լեզուկատալաներեն
Մասն էCatalan independence process? և Սահմանադրական ճգնաժամ Իսպանիայում
ՕրենսդիրԿատալոնիայի խորհրդարան

Կատալոնիայի անկախության հռչակագիր (կատ.՝ Declaració d'Independència de Catalunya), ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10–ին Կատալոնիայի՝ Իսպանիայի ինքնավար համայնքներից մեկի պատգամավորների կողմից, որով Կատալոնյան հռչակվում էր անկախ հանրապետություն։ Ստորագրման պահին հայտարարվել էր, որ անկախության մասին պաշտոնական հայտարարությունը արվելու է մի քանի շաբաթ անց[1][2]։ Դրան ի պատասխան՝ հոկտեմբերի 21–ին Իսպանիան սկսեց Կատալոնիային ինքնավարությունից զրկելու գործընթաց։ Արդյունքում հոկտեմբերի 27–ին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (52%) հաստատեց երկրի անկախության հռչակումը[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 23–ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունել էր Ինքնիշխանության եւ Կատալոնիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հռչակագիր (կատ.՝ Declaració de sobirania i del dret a decidir del poble de Catalunya), իակ արդեն 2015 թվականի նոյեմբերի 9–ին այդ նույն մարմնի կողմից ընդունվեց Կատալոնիայի անկախության գործընթացի մեկնարկի հռչակագիր (կատ.՝ Declaració d'inici del procés d'independència de Catalunya

2017 թվականի սեպտեմբերի 8–ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունեց «Իրավական անցման և հանրապետության ստեղծման օրենքը» (կատ.՝ Llei de transitorietat jurídica i fundacional de la República), որը պարունակում էր իրավական գործընթացների մասին դրույթներ, որոնք կարող են իրականացվել Կատալոնիայի՝ անկախ պետության կարգավիճակի ձեռք բերման համար այն դեպքում, երբ հանրաքվեի միջոցով Կատալոնիայի բնակիչները կտան իրենց համաձայնությունը անկախության հռչակման գաղափարին ։

2017 թվականի հոկտեմբերի 1–ին Կատալոնիայում անցկացվեց հանրաքվե, որը, ըստ իսպանական օրենսդրության, իրավական ուժ չունի։ Ըստ հանրաքվեի հրապարակված արդյունքների՝ բնակչության մեծամասնությունը կողմ էր Կատալոնիայի անկախությանը։

Ստորագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագիրը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10–ին Կատալոնիայի խորհրդարանի նիստի ժամանակ խորհրդարանի նախագահ Կառլես Պուչդեմոնի և խորհրդարանի այլ անդամների կողմից։ Խորհրդարանի առջև ելույթի ժամանակ Պուչդեմոնը հայտարարեց, որ նախորդ հանրաքվեի արդյունքները թույլ են տալիս հայտարարել անկախ պետության ստեղծման մասին, բայց առաջարկեց խորհրդարանին մի քանի շաբաթով հետաձգել անկախության հռչակումը, որպեսզի բանակցություններ սկսի իսպանական իշխանությունների հետ[2]։

Կատալոնիայի խորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 27–ին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (52%) հաստատեց երկրի անկախության հռչակումը[3].։ 2015 թվականին ձևավորված խորհրդարանի 135 անդամներից 82–ն էին ներկա նիստին (60%)։ Մնացած 53 պատգամավորները չէին ներկայացել նիստին։ Ներկա պատգամավորներից 70–ը կողմ էին անկախությանը, 10–ը՝ դեմ, 2–ը՝ ձեռնպահ[3]։

Հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հռչակագրի՝ ուժի մեջ է մտնում Կատալոնիայի հանրապետության՝ որպես անկախ պետության սահմանադրությունը։ Փաստաթղթում ասվում է նաև Իրավական անցման և հանրապետության ստեղծման օրենքի ուժի մեջ մտնելու և իշխանության անհրաժեշտ մարմինների ձևավորման մասին[4][5][6]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 11–ին Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը Կառլես Պուչդեմոնից պահանջեց մինչև 2017 թվականի հոկտեմբերի 16–ի ժամը 10:00–ն պատասխանել այն հարցին, թե արդյոք հռչակվել է Կատալոնիայի անկախությունը և դրական պատասխանի դեպքում մինչև 2017 թվականի հոկտեմբերի 19–ի ժամը 10:00–ը ժամանակ է տալիս այդ որոշումը փոխելու համար[2]։ Հստակ պատասխան չստանալով՝ 2017 թվականի հոկտեմբերի 21–ին պաշտոնական Մադրիդը սկսեց Կատալոնիային ինքնավարությունից զրկելու գործընթաց։ Իսպանիայի կառավարության ղեկավարը անմիջապես պաշտոնից հեռացրեց Կառլես Պուչդեմոնին և 2017 թվականի դեկտեմբերի 21–ին նշանակեց Կատալոնիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Հոկտեմբերի 28–ին պաշտոնական Մադրիդը Կատալոնիայի ղեկավարի պարտականությունների իրականացումը հանձնեց Իսպանիայի փոխվարչապետին։

2017 թվականի հոկտեմբերի 31–ին Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց Անկախության հռչակագիրը։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ–ի անդամ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կատալոնիայում ստեղծված իրավիճակը «Իսպանիայի ներքին խնդիրն է, և պաշտոնական Մոսկվան հնարավոր չի համարում ինչ–որ կերպ մեկնաբանել ինքնիշխան երկրի գործերը»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մի քանի անգամ շեշտել է, որ իրավիճակը բացառապես Իսպանիայի ներքին գործն է համարվում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Каталония: декларация о независимости подписана, ее объявление отложено
  2. 2,0 2,1 2,2 Каталонии дали пять дней на прояснение вопроса с независимостью‍
  3. 3,0 3,1 3,2 Большинство каталонского парламента проголосовало за независимость
  4. «Puigdemont declares independence, but suspended to allow for dialogue» (անգլերեն). El Nacional. 2017 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Catalan government suspends declaration of independence» (անգլերեն). The Guardian. 2017 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «Catalan leader proclaims independence but suspends it pending talks» (անգլերեն). Reuters. 2017 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. https://www.vesti.ru/doc.html?id=2948263&tid=107477

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]