Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական այլ լեզուներովանգլ.՝ International Day for the Elimination of Violence against Women, արաբ․՝ اليوم الدولي للقضاء على العنف ضد المرأة‎‎, իսպ.՝ Dia Internacional de la Eliminacion de la Violencia contra la Mujer, չինարեն՝ 消除对妇女的暴力行为国际日, ֆր.՝ la Journée internationale pour l'élimination de la violence à l'égard des femmes, ռուս.՝ Международный день борьбы за ликвидацию насилия в отношении женщин), նպատակ ունի ուշադրություն հրավիրել մոլորակի բոլոր երկրներում կանանց նկատմամբ բռնության խնդրին։ Նշվում է ամեն տարի նոյեմբերի 25-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2000 թվականին (թիվ A/RES/54/134 բանաձեւ)։ Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Միրաբալ քույրերի, որոնք սպանվել են Դոմինիկյան Հանրապետությունում 1960 թվականի նոյեմբերի 25-ին։ Գլխավոր ասամբլեան իր բանաձևում կառավարություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին հրավիրել է միջոցառումներ անցկացնել այս օրը՝ հասարակության ուշադրությունը կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա հրավիրելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ուղերձներում 2004-2005 թվականներին ասում է, որ կանանց նկատմամբ բռնությունը չափազանց տարածված է, բնորոշ է բոլոր մշակույթներին և ազդում է կանանց վրա՝ անկախ նրանց ռասայից, եկամուտից կամ ծագումից։ Կանայք բռնության են ենթարկվում իրավական ոլորտում և առօրյա կյանքում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշում է, որ 2005 թվականի Համաշխարհային գագաթնաժողովում «առաջնորդները պարտավորվել են կրկնապատկել ջանքերը՝ վերացնելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերը»։

Թիվ A/RES/54/134 որոշման մեջ նշված փաստաթղթերի վերաբերյալ հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
  • Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր
  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
  • Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
  • Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիա։

Մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնք նշված են թիվ A/RES/54/134 բանաձեւում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հռչակագիր կանանց նկատմամբ բռնության վերացման մասին, 1993 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «16 Days». UN Women. UN Women. 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.