Կանայք Հին Սպարտայում
«Ինչո՞ւ եք դուք, Սպարտայի կանայք, միակը, ովքեր կառավարում են տղամարդկանց»
«Որովհետև մենք միակն ենք, ովքեր ծնունդ են տալիս տղամարդկանց»։
Սպարտայի կանայք Հին Հունաստանում հայտնի էին նրանով, որ ունենին ավելի շատ ազատություն, քան հունական աշխարհի այլ շրջանների կանայք։ Սպարտայի կանայք Սպարտայից դուրս ունեցել են անկանոն սեռական կյանք վարողների և իրենց ամուսիններին վերահսկելու համբավ։ Ի տարբերություն աթենացի կանանց, Սպարտայի կանայք կարող էին օռինական ճանապարհով սեփականատեր դառնալ և ժառանգություն ստանալ և ավելի լավ էին կրթված։ Այնուամենայնիվ, գոյություն ունեցող գրավոր աղբյուրները սահմանափակ են և հիմնականում ոչ սպարտական տեսանկյունից են գրված[2]։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Սպարտայում կանանց համար պաշտամունքները արտահայտում էին Սպարտայում կանանց սոցիալական դերը, նրանց որպես երեխաներ կրողներ և խնամակալներ։ Հետևաբար, պաշտամունքները կենտրոնանում էին պտղաբերության, կանանց առողջության և գեղեցկության վրա[3]։ Իլիփիա աստվածուհին, որը օգնում էր ծննդաբերության ժամանակ, սպարտացի կանանց համար կարևորագույն պաշտամունք էր[3]։ Նաև կարևոր պաշտամունք էր Հեղինե Չքնաղը[4], որը Զևսի և Լեդայի դուստրն էր և հայտնի էր իր գեղեցկությամբ[5]։ Կինիսկան առաջին կինն էր, որ հաղթել էր Օլիմպիական խաղերը[3], և նա Սպարտայում նույնպես պաշտամունքի առարկա էր՝ հիշատակվելով որպես «միակ կին ռեկորդակիրը»[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Plutarch, Moralia 225A and 240E
- ↑ Powell 2004
- ↑ 3,0 3,1 3,2 Pomeroy 2002, էջ. 105
- ↑ Redfield 1978, էջ. 148
- ↑ Hughes 2005, էջ. 53
- ↑ Cartledge 2013, էջ. 200