Jump to content

Կայքէջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեբ էջը Համաշխարհային սարդոստայնի աղբյուր է, որը նախատեսված է վեբ զննարկիչի միջոցով այցելուներին հասանելի լինելու համար։ Այն ունի վեբ հասցե։ Տեխնիկապես, վեբ էջը հաճախ կազմված է HTML (Hypertext Markup Language) կամ XHTML փաստաթղթից և նկարներից։ Սակայն վեբը կարող է պարունակել ցանկացած տեսակի աղբյուրներ՝ տեքստային, տեսային, ձայնային, ծրագրային։

Ցանկացած վեբ էջ կարելի է մուտք գործել պարզապես վեբ զննարկիչում գրելով վեբ հասցեն, կամ էլ մեկ այլ էջում տեղադրված հղման միջոցով։ Կիրառվող զննարկիչներից շատերը համակարգչի էկրանին՝ պատուհանի մեջ, բացում են վեբ էջը և հնարավորություն են տալիս այն տպելու։ HTML լեզուն, որը շատ վեբ էջերի հիմնական ծրագրավորման լեզուն է, ստեղծված է տարբեր սարքերի՝ ցանկացած չափի էկրան, տեքստային տերմինալ, տպիչ, ձայնարկիչ և այլնի վրա էջերը հասանելի դարձնելու համար։ Հետևաբար Էջ տերմինը հիմնականում նվազական է։

Տեխնիկական հիմքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկապես, վեբ էջը բաղկացած է Համաշխարհային Սարդոստայնի մեկ կամ մի քանի աղբյուրներից։ Հիմնական աղբյուրը ընդհանրապես HTML համակարգչային լեզվով գրված փաստաթուղթ է։ Այն թույլ է տալիս որպեսզի էջը իր մեջ պարունակի տեքստեր, վեբ հասցեներ և այլ աղբյուրներ, ինչպես նաև նկարներ, անիմացիաներ, ձայնային ֆայլեր և փաստաթղթեր։ Այն հնարավորություն է տալիս ցանկացած այլ վեբ սերվերից աղբյուրներ տեղադրել որևէ էջ։ Հաճախ տեղադրվող աղբյուրը հասանելի չէ, և էջը պետք է բացել առանց լրիվ բեռնավորման։[1] Արխիվացված 2021-02-07 Wayback Machine

HTML լեզուն վեբ զննարկչին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր էջի պարունակություն հարմարեցնել օգտագործողի պայմաններին՝ պատուհանի չափը, ունեցած տառատեսակը, այցելուի նախընտրությունները։ Այս պայմանները զգալիորեն տարբերվում են՝ կախված, թե ինչով է դիտվում վեբ էջը՝ անհատական համակարգչով, թե բջջային հեռախոսով։ Փոփոխվող դիզայն է անվանվում դիզայնի այն մեթոդը, որը թույլ են տալիս էջերին հարմարվել հարցվող պայմաններին։ Կայուն դիզայն է անվանվում այն մեթոդը, որը կոնկրետ չափ է պահանջում էջի յուրաքանչյուր մասնիկի համար և բացվում է միայն կոնկրետ չափի և ձևի պատուհանում։ Կան նման տեսակի տարբեր դիզայններ, որոնք անընթեռնելի են դարձնում նյութը։ طراحی سایت Արխիվացված 2021-02-07 Wayback Machine

Էջերի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբ կայքի գլխավոր էջը կամ սկիզբը կայքի սկզբնական հասցեին համապատասխանող էջն է։ Այն առաջին բացվող էջն է՝ այցելուի՝ զննարկիչում կայքի հասցեն նշելուց հետո։