Կայսերիի տրամվայ
Կայսերիի տրամվայ թուրքերեն՝ Kayseray | |
---|---|
Տեսակ | light rail system? և տրամվայի համակարգ |
Երկիր | Թուրքիա |
Քաղաք | Կեսարիա |
Բացման տարեթիվ | օգոստոսի 1, 2009 |
Գծերի երկարություն | 17,8 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 17,8 կմ |
Գծերի քանակ | 1 |
kayseriulasim.com | |
Trams in Kayseri Վիքիպահեստում |
Կայսերիի տրամվայ (պաշտոնական անվանումը՝ Kayseray), ժամանակակից տրամվայի ցանց, որը գտնվում է Թուրքիայի Կայսերի քաղաքում։ Տրամվայի աշխատանքները սպասարկում է «Kayseri Büyüksehir Belediyesi» համայնքային կազմակերպությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայսերիում տրամվայի նախագծի մշակումը սկսվել է դեռևս 1990-ական թվականներին։ 2004 թվականին տրամվայի կառուցման համար հայտարարված մրցույթը շահել են երկու ընկերություններ՝ թուրքական Yapi Merkezi Construction and Industry Incժը և իտալական AnsaldoBreada-ն։ Առաջին ընկերությունը պետք է կառուցել ենթակառուցվածքը, այդ թվում նաև տրամվայի գիծը, կայարանները, հաղորդակցման ցանցը, սիգնալիզացիան, դեպոն և վերանորոգման կետերը, իսկ երկրորդ ընկերությունը պետք է մատակարարեր տեղափոխիչ միջոցները՝ «Sirio» տիպի տրամվայները։
Տրամվայի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականին։ Տրամվայի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոսի 1-ին։
Համակարգի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգը բաղկացած է մեկ գծից, որն ունի 17,8 կիլոմետր երկարություն։ Ռելսերի երկու կողմերի միջև հեռավորությունը կազմում է 1435 մմ, իսկ հաղորդակցման ցանցի լարումը՝ 750 վոլտ մշտական հոսանք։
Տրամվայի միակ գիծն ունի 28 կայարան։ Մուտքը դեպի կայարաններ իրականացվում է պտուտադռնակների (տուրնիկետների) միջոցով։ Կայարաններում կիրառվում են ինչպես կողմնային, այնպես էլ կղզային հենահարթակներ։ Տրամվայի գիծն անցնում է ընդգծված շերտագծով, սակայն ունի միամակարդակ հատումներ նաև ավտոճանապարհների հետ։
Դեպոն գտնվում է վերջին Organize Sanayi վերջին կայարանի մոտ։
Տեղաշարժվող կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանցում կիրառվում են Sirio տիպի 22 տրամվայներ, որոնք արտադրվել են AnsaldoBreda ընկերության կողմից։ Տրամվայները երկկողմանի են, ցածր, բաղկացած հինգ սեկցիաներից։ Տրամվայի երկարությունը կազմում է 22,32 մետր, լայնությունը՝ 2,65 մետր։ Յուրաքանչյուր տրամվայ ունի 64 նստատեղ և 206 կանգնելու տեղեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- B.A. Schenk, M.R. Van den Toorn, Trams 2006. Uitgeverij Alk bv (Нидерланды). ISBN 90-6013-456-7
- Systems Factfile: No. 27 Kaysei, Turkey // Report by Simon Johnson and Andrew Colebourne, Tramways and Urban Transit No 864, December 2009 (журнал Ассоциации легкорельсвого транспорта).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-08-01 Wayback Machine