Կայսերիի տրամվայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսերիի տրամվայ
թուրքերեն՝ Kayseray
Տեսակlight rail? և տրամվայի համակարգ
Երկիր Թուրքիա
ՔաղաքԿեսարիա
Բացման տարեթիվօգոստոսի 1, 2009
Գծերի երկարություն17,8 կմ
Երկաթուղագծի լայնություն17,8 կմ
Գծերի քանակ1
kayseriulasim.com
 Trams in Kayseri Վիքիպահեստում

Կայսերիի տրամվայ (պաշտոնական անվանումը՝ Kayseray), ժամանակակից տրամվայի ցանց, որը գտնվում է Թուրքիայի Կայսերի քաղաքում։ Տրամվայի աշխատանքները սպասարկում է «Kayseri Büyüksehir Belediyesi» համայնքային կազմակերպությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերիում տրամվայի նախագծի մշակումը սկսվել է դեռևս 1990-ական թվականներին։ 2004 թվականին տրամվայի կառուցման համար հայտարարված մրցույթը շահել են երկու ընկերություններ՝ թուրքական Yapi Merkezi Construction and Industry Incժը և իտալական AnsaldoBreada-ն։ Առաջին ընկերությունը պետք է կառուցել ենթակառուցվածքը, այդ թվում նաև տրամվայի գիծը, կայարանները, հաղորդակցման ցանցը, սիգնալիզացիան, դեպոն և վերանորոգման կետերը, իսկ երկրորդ ընկերությունը պետք է մատակարարեր տեղափոխիչ միջոցները՝ «Sirio» տիպի տրամվայները։

Տրամվայի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականին։ Տրամվայի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոսի 1-ին։

Համակարգի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգը բաղկացած է մեկ գծից, որն ունի 17,8 կիլոմետր երկարություն։ Ռելսերի երկու կողմերի միջև հեռավորությունը կազմում է 1435 մմ, իսկ հաղորդակցման ցանցի լարումը՝ 750 վոլտ մշտական հոսանք։

Տրամվայի միակ գիծն ունի 28 կայարան։ Մուտքը դեպի կայարաններ իրականացվում է պտուտադռնակների (տուրնիկետների) միջոցով։ Կայարաններում կիրառվում են ինչպես կողմնային, այնպես էլ կղզային հենահարթակներ։ Տրամվայի գիծն անցնում է ընդգծված շերտագծով, սակայն ունի միամակարդակ հատումներ նաև ավտոճանապարհների հետ։

Դեպոն գտնվում է վերջին Organize Sanayi վերջին կայարանի մոտ։

Տեղաշարժվող կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցում կիրառվում են Sirio տիպի 22 տրամվայներ, որոնք արտադրվել են AnsaldoBreda ընկերության կողմից։ Տրամվայները երկկողմանի են, ցածր, բաղկացած հինգ սեկցիաներից։ Տրամվայի երկարությունը կազմում է 22,32 մետր, լայնությունը՝ 2,65 մետր։ Յուրաքանչյուր տրամվայ ունի 64 նստատեղ և 206 կանգնելու տեղեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • B.A. Schenk, M.R. Van den Toorn, Trams 2006. Uitgeverij Alk bv (Нидерланды). ISBN 90-6013-456-7
  • Systems Factfile: No. 27 Kaysei, Turkey // Report by Simon Johnson and Andrew Colebourne, Tramways and Urban Transit No 864, December 2009 (журнал Ассоциации легкорельсвого транспорта).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]