Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 22, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Պետական պարտք
Պետական պարտք

Պետական պարտք (անգլ.՝ Government debt, ռուս.՝ Государственный долг), երկրին (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին պետության պարտքը: Պետական պարտքը պետության ֆինանսական գործունեության արդյունք է, որն իրականացվում է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Բյուջեի դեֆիցիտն այն գումարն է, որով տվյալ տարում պետության կատարած ծախսերը գերազանցում են նրա եկամուտները: Մեկ այլ սահմանման համաձայն էլ, պետական պարտքը երկրի պետական բյուջեի բոլոր տարիների գումարային դեֆիցիտների և գումարային ավելցուկների տարբերությունն է:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի մեջ ամրագրված է, որ ՀՀ պետական պարտքը ՀՀ անունից և ՀՀ կենտրոնական բանկի անունից, բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների, ստանձված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համագումարն է:

Պետական պարտքը դարձել է համընդհանուր մտահոգության առարկա թե՛ հարկատուների, թե՛ ներդրողների և թե՛ միջազգային կառույցների համար: Եթե 20-րդ դարում պետական պարտքի հետ կապված խնդիրներին բախվում էին զարգացող երկրները, ապա 21-րդ դարում պարտքային խնդիրներ ի հայտ եկան նաև ՏՀԶԿ անդամ երկրներում, և վարկանիշային ընկերություններն սկսեցին իջեցնել նաև ՏՀԶԿ և, անգամ, Մեծ յոթնյակի անդամ երկրների վարկանիշները:

Պետական պարտքը կարող է նպաստել երկրի տնտեսության աճին, եթե ներգրավված միջոցներն արդյունավետ են օգտագործվում: Բացի այդ, պետական պարտքը կարող է խոչընդոտել տնտեսական աճին, եթե... Ավելին