Կախեթի լեռնաշղթա (վրաց.՝ კახეთის ქედი), լեռնաշղթա Վրաստանում, Մեծ Կովկասի հարավային մասում։ Ջրբաժան է Իորի և Ալազան գետերի միջև։ Երկարությունը 120 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2506 մ (Լագաիսմթա լեռ)։
Լանջերը ծածկված են լայնատերև անտառներով և թփուտներով, 2000 մ-ից բարձր տարածված են լեռնային մարգագետինները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 187)։