Կախարդական ամառ (ճապ.՝ 河童のクゥと夏休み, Կապպա նո Կվու տո նացույասումի, բառացի` «Ամառային արձակուրդները կապպա Կուի հետ»), ռեժիսոր Կեյիչի Հանայի 2007 թվականի լիամետրաժ անիմեն։ Նկարը պատմում է Կու անունով կապպայի (ճապոնական ջրի հոգի) մասին, որը 300 տարի քնից հետո արթնանում է ժամանակակից աշխարհում և Կոիչիի` Տոկիոյում ապրող սովորական ընտնիքի տղայի հետ սկսում իր ցեղակիցներին փնտրել։ Որպես տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ անիմեն արժանցել է Մայնիչիի մրցանակի[3]։
Էդոյի դարաշրջանում սամուրայը սպանում է կապպայի հորը։ Փոքրիկ կապպան ընկնում է փոսի մեջ, որն առաջացել էր դրանից հետո եղած երկրաշարժից։ 300 տարի հետո, XXI դարում, սովորական աշակերտ Կոիչի Ուեհարան ճանապարհի մոտ տարօրինակ քար է գտնում և որոշում է այն լվանալ։ Ջրի մեջ հայտվելով` կապպան վերակենդանանում է և բնակություն հաստատում Կոիչիի մոտ։ Նրան անվանում են Կու։ Կապպան իր նոր ընկերոջ հետ ուղևորվում են Կուի հարազատներին որոնելու` Ճապոնիայի հյուսիսում գտնվող Տոնո քաղաքում, որը հայտնի է ջրի հոգիների մասին լեգենդներով։